Երեւանի «Փոքր կենտրոնում»` Աբովյան 5 հասցեում գտնվող սեփական տնից երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից բռնի կերպով վտարված Ղարիբյանների ընտանիքը մնացել է անօթեւան: «Պայմանավորվածությունները խախտվեցին, գույքը դուրս բերվեց, եւ նախկին տերերը մնացին անօթեւան»,- երեկ ասել է «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա նշել է, որ Ղարիբյանները «չեն ստորագրել որեւէ պայմանագիր, չեն …
կարդալ ավելինԵրեկ ժամը 13:25-ի սահմաններում, Երեւանի «Հաղթանակ» կամրջից մարդ է ցած նետվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կամրջի տակ հայտնաբերել է Երեւան քաղաքի բնակիչ, 1938 թ. ծնված Գուրգեն Թամարյանի դիակը։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը վարում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը:
կարդալ ավելին«Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումներն էին: ՌԴ-ում մոտ 1,5-2 մլն հայ է ապրում, այսինքն` երկրի բնակչության 1%-ից ավելին: Ենթադրվում է, որ եթե ՌԴ-ում տարեկան 30.000 սպանություն է տեղի ունենում, ուրեմն օրը մեկ հայ է սպանվում: Ըստ կոպիտ վիճակագրության, դա «նորմալ» երեւույթ է: Բայց ամեն անգամ, երբ հայի սպանություն կամ մահափորձ է լինում, …
կարդալ ավելին«Երեւան ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` Երեւանին եւ շրջակա մոտ 30 գյուղերին մատակարարվող ջրի սակագինը բարձրացնելու համար: Այժմ 1 խմ ջրի սակագինը 172,8 դրամ է, որը գործել է 2006թ. հուլիսի 1-ից: Վերջին թանկացումից ընդամենը 8-9 ամիս հետո «Երեւան ջուրն» առաջարկում է 2007-2008 թվականների համար 1 խմ ջրի գինը սահմանել 181,9 դրամ: …
կարդալ ավելինՕրերս լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե վերջերս ապօրինի ճանապարհով ՀՀ է ներկրվել բջջային հեռախոսների մեծ քանակություն, եւ դրա հետ կապված ձերբակալվել են մի խումբ անձինք, աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» մաքսատան պետ Կարեն Ջանոյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ: Երեկ Մաքսային պետական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե «բջջային հեռախոսները հայտնաբերվել են նախքան դրանց` մաքսային հսկողության ներքո …
կարդալ ավելինԳյուղատնտեսական կենդանիների հիվանդությունները կանխարգելելու եւ մթերատվության ցուցանիշները բարձրացնելու նպատակով «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ Տավուշի, Շիրակի, Արարատի եւ Գեղաքունիքի մարզերում կաթնատու կովերի ազատ եւ բացօթյա եղանակով պահման փորձից բացի իրականացվում է նաեւ «Տավարի եղջերատման» ծրագիր: Ուսումնասիրություններից պարզվել է, որ կենդանիների ազատ պահման եւ արոտի ժամանակ հաճախակի են դառնում միմյանց եղջերահարման դեպքերը: Դրա հետեւանքով …
կարդալ ավելինՍողանքային աղետների կառավարման նոր հայեցակարգով ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն առաջիկա 3-4 տարիների ընթացքում կմշակի հակասողանքային միջոցառումների համալիր ծրագիր եւ անհրաժեշտ իրավական ակտեր, որոնց շնորհիվ կհստակեցվի սողանքային բնակավայրերի բնակչության կարգավիճակը: Հայեցակարգով հակասողանքային միջոցառումներ կիրականացվեն մինչեւ 2015-ը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի Գիտատեխնիկական վարչության պետ Ալեքսանդր Մովսիսյանը, նշված հայեցակարգում հստակեցվել են իրականացվելիք աշխատանքները: Ըստ Ա. …
կարդալ ավելինՏաքսու վարորդների հետ այսօրվա մեր զրույցն առողջապահական համակարգի մասին է: Գո՞հ են արդյոք նրանք մեր բուժհիմնարկների ծառայություններից եւ մասնագետների վերաբերմունքից: Առողջական խնդիրներ ունենալու պարագայում դիմում են բժշկի՞, թե՞…: Վարորդ Հրաչը պատասխանում է. «Ավելի լավ կլինի, որ բոլոր հիվանդանոցներում պատից փակցնեն սահմանված գնացուցակները, թե չէ, մտնում ես, 1-ին հարկից սկսած մինչեւ վերջին հարկ բաժանում ես ու …
կարդալ ավելինՆերկայումս Հայաստանում գործում է կենսաթոշակների վճարման «սերունդների համերաշխություն» համակարգը: Իսկ 2008թ. հունվարի 1-ից անցում է կատարվելու խառը կուտակային համակարգի, ինչը նշանակում է, որ կենսաթոշակի չափը որոշելու է ոչ թե պետությունը, այլ քաղաքացին` իր կատարած սոցվճարումներին համապատասխան: – Արդյոք ուշացած չե՞ն այդ բարեփոխումները, եւ հնարավո՞ր է անցումը նոր համակարգին տեղի ունենա առանց ցնցումների: – Ցանկացած ռեֆորմ …
կարդալ ավելինԱռաջիկա օրերին կմեկնարկի «Գարնանային սպասվող հեղեղների անվտանգ անցկացման նպատակով գետահուների, հեղեղատարների մաքրման ու ափերի ամրացման» ծրագիր, որի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 300 մլն դրամ: Կմաքրվեն եւ կվերականգնվեն մի շարք գետերի հուներն ու ափամերձ տարածքները: Կամրացվեն նաեւ վերոնշյալ գետերի ափերի հողաթմբերն ու կհիմնվեն նորերը: Ծրագրի շրջանակներում կմաքրվեն նաեւ Ծաղկահովիտ, Լուսագյուղ, Արաքս, Շիրակամուտ, Մեղրի, Բագրատաշեն համայնքների …
կարդալ ավելինԵրեկ խմբագրությունն ահազանգ էր ստացել Հարավ-Արեւմտյան Ա2 թաղամասի բնակիչ Կարեն Գեւորգյանից. «Իմ ընտանիքը ծանր վիճակում է, ես ինձ սպանելու եմ: Ես մի ժամ ժամանակ եմ ձեզ տալիս, որ գաք, իսկ եթե չգաք՝ վաղը կիմանաք, որ Կարեն Գեւորգյանն ինքնասպան ա եղել ու էդպես արել ա, որովհետեւ իրա պետությունն իրա գումարները գողացել ա, իսկ երեխա պահելու գումար …
կարդալ ավելինՓետրվարի 28-ին հանկարծամահ է եղել ԼՂՀ Նախագահին առընթեր Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Խորենի Գրիգորյանը: Ա. Գրիգորյանը ծնվել է 1951թ. Բաքու քաղաքում: Պրոֆեսիոնալ լրագրողական գործունեությունը սկսել է 1977թ. Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» թերթում (հայերեն լեզվով), որտեղ ընդմիջումներով աշխատել է մինչեւ 1986 թ.: 1980 թ. դարձել է ԽՍՀՄ Լրագրողների միության անդամ: 1980-1981 թթ. զբաղեցրել է «Խորհրդային Ղարաբաղ» …
կարդալ ավելինՓետրվարի 16-ի մամուլի ասուլիսում «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ Սի Փի) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հայտարարեց, որ Լոռու մարզի Թեղուտի անտառի տարածքում գտնվող պղնձամոլիբդենի հանքավայրի շահագործման դեպքում հատվող անտառի մակերեսը կկազմի 357,16 հա, իսկ փայտանյութի ծավալը` 57,7 հզ. խմ: Այս հաշվարկները վերաբերում են հանքավայրի շահագործման 25 տարիների ընթացքում անտառին հասցվելիք վնասին, որը գումարային տեսքով կազմելու …
կարդալ ավելինԵրկուսուկեսդարյա պատմություն ունեցող ջավախահայությանը բնորոշ ավանդույթներից է աղջիկ փախցնելը: Որպես կանոն, Ջավախքում շուտ են ամուսնանում: Աղջիկներն ամուսնանում են 17 տարին չբոլորած, իսկ տղաները, լավագույն դեպքում, 23 տարեկանում: Ջավախքում փոքր տարիքում ամուսնությունն ունի իր բացատրությունը. տղամարդիկ միջինը վեց ամսով բացակայում են Ջավախքից՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով, իսկ երբ վերադառնում են՝ ոչ մի զբաղմունք չեն ունենում եւ, …
կարդալ ավելինՎերջին տարիներին իրականացված վերանորոգման շնորհիվ այսօր Երեւանում 4200 վերելակներից չի գործում միայն 220-ը: Ամբողջությամբ աշխատում են Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Արաբկիր համայնքների վերելակները: Այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքների անհրաժեշտություն կա Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Վերելակների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են թաղապետարանների ֆինանսավորմամբ, քանի որ դրանք համայնքային սեփականություն են: Մայրաքաղաքի վերելակային պարկի 85%-ը 25 տարուց ավելի է, ինչ շահագործվել է, եւ …
կարդալ ավելինՀայաստանյան մամուլի դաշտն այսօրվանից համալրվում է եւս մեկ թերթով՝ տնտեսության ոլորտին առնչվող նորություններով եւ վերլուծություններով հագեցած «Կապիտալ» բիզնես-շաբաթաթերթով: Թերթն անդրադառնալու է հայաստանյան եւ համաշխարհային տնտեսության զարգացումներին, բիզնես խնդիրներին:
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազությունն ավարտել է Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ Տիգրան Պետրոսյանի սպանության դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ 2006թ. օգոստոսի 30-ին, ժամը 9:30 սահմաններում գյուղապետարանի շենքի մոտ Տ. Պետրոսյանին հրազենով սպանել էր Դալարի նախկին գյուղապետ Գ. Բադալյանը: Նախաքննությունը պարզել է, որ Գ. Բադալյանը գյուղապետ եղած ժամանակ` 2004-2005թթ., պաշտոնական դիրքը չարաշահելով՝ համայնքի բյուջեից …
կարդալ ավելինՀանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ հայտարարել է, որ մինչեւ այս գումարման ԱԺ նստաշրջանի ավարտը Հ1-ը կշարունակի հեռարձակել խորհրդարանական հաղորդումները: Այսինքն՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, պատգամավորների հայտարարությունները եւ «Խորհրդարանական շաբաթը» հաղորդումը: Ա. Հարությունյանի հավաստմամբ, ինքն այս մասին տեղյակ է պահել ԱԺ ղեկավարությանը, իսկ ինչ վերաբերում է մայիսի 12-ի ընտրություններից հետո՝ չորրորդ գումարման ԱԺ-ի վերոնշյալ հաղորդումները …
կարդալ ավելինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու «Գայանե» տաճարի մուտքի մոտ մի կին է կանգնած: Ձեռքի վզնոցները մատնացույց անելով՝ խնդրում է գնել դրանցից մեկը: Հարցնում եմ՝ «Ի՞նչ արժե»: Պատասխանում է՝ «1200 դրամ, խնդրում եմ, մեկը գնե՛ք, երեխեքս սոված են: Եթե գնեք, իմացե՛ք, որ բարի գործ եք արել»: Ասում եմ՝ «Զարդեր չեմ սիրում, բայց էս գումարը վերցրեք»: «Չէ, …
կարդալ ավելինՓետրվարի 25-ին, ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ անձը հեղուկ վառելանյութով լցված ապակյա շիշը նետել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազության շենքի 2-րդ հարկի առաջին պատուհանին, որի արդյունքում շիշը կոտրվել է, իսկ պատուհանի արտաքին մասում բռնկվել է կրակ: Հրդեհը տեղում մարվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննությունը կատարում …
կարդալ ավելին