Ինչո՞ւ են սպանում հայերին

03/03/2007

«Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումներն էին: ՌԴ-ում մոտ 1,5-2 մլն հայ է ապրում, այսինքն` երկրի բնակչության 1%-ից ավելին: Ենթադրվում է, որ եթե ՌԴ-ում տարեկան 30.000 սպանություն է տեղի ունենում, ուրեմն օրը մեկ հայ է սպանվում: Ըստ կոպիտ վիճակագրության, դա «նորմալ» երեւույթ է: Բայց ամեն անգամ, երբ հայի սպանություն կամ մահափորձ է լինում, այն մեծ արձագանք է ստանում հայաստանյան լրատվամիջոցներում: Որո՞նք են ռուսների կողմից հայատյացության հիմնական պատճառները: Արդյո՞ք այդ հանցագործությունները սատարվում են ՌԴ իշխանությունների կողմից: Ի՞նչ հակաքայլեր պետք է անեն հայաստանյան իշխանությունները: Այս հարցերը շոշափող քննարկման մասին կարդացեք «168 Ժամի» հաջորդ համարում: