Վերջին տարիներին իրականացված վերանորոգման շնորհիվ այսօր Երեւանում 4200 վերելակներից չի գործում միայն 220-ը: Ամբողջությամբ աշխատում են Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Արաբկիր համայնքների վերելակները: Այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքների անհրաժեշտություն կա Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Վերելակների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են թաղապետարանների ֆինանսավորմամբ, քանի որ դրանք համայնքային սեփականություն են: Մայրաքաղաքի վերելակային պարկի 85%-ը 25 տարուց ավելի է, ինչ շահագործվել է, եւ այժմ նորերը տեղադրելու անհրաժեշտություն կա: