Մնացին անօթեւան

03/03/2007

Երեւանի «Փոքր կենտրոնում»` Աբովյան 5 հասցեում գտնվող սեփական տնից երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից բռնի կերպով վտարված Ղարիբյանների ընտանիքը մնացել է անօթեւան: «Պայմանավորվածությունները խախտվեցին, գույքը դուրս բերվեց, եւ նախկին տերերը մնացին անօթեւան»,- երեկ ասել է «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա նշել է, որ Ղարիբյանները «չեն ստորագրել որեւէ պայմանագիր, չեն ստացել այդ փոքր (23 հազար դոլար` 160 քառակուսի մետրի դիմաց) փոխհատուցումը»: