«Երեւան ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` Երեւանին եւ շրջակա մոտ 30 գյուղերին մատակարարվող ջրի սակագինը բարձրացնելու համար: Այժմ 1 խմ ջրի սակագինը 172,8 դրամ է, որը գործել է 2006թ. հուլիսի 1-ից: Վերջին թանկացումից ընդամենը 8-9 ամիս հետո «Երեւան ջուրն» առաջարկում է 2007-2008 թվականների համար 1 խմ ջրի գինը սահմանել 181,9 դրամ: Հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է հայտը եւ 10 օրվա ընթացքում որոշելու է` ընդունե՞լ վարույթ, թե՞ ոչ: Եթե «Երեւան ջուր» ընկերությունը հիմնավորված է ներկայացրել իր առաջարկությունը, ապա հանձնաժողովը հաջորդ 90 օրերի ընթացքում կքննարկի առաջարկը եւ կորոշի՝ բարձրացնե՞լ ջրի գինը, թե՞ թողնել նույնը: