Երեկ վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվել է նախորդ տարեվերջին 1,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Վրաստանի քաղաքացի, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի փաստաբանի բողոքն ընդդեմ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի: Դատավարությունը մինչեւ մարտի 5-ը հետաձգվել է Չախալյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունից հետո: