Այսօր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է ԱՄՆ, որտեղ ուրբաթ օրը համաձայնագիր կստորագրվի Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ: Երվանդ Զախարյանը կհանդիպի նաեւ Գլենդել եւ Բրբանկ քաղաքների ղեկավարների հետ: Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Կալիֆոռնիայում կմնա մոտ մեկ շաբաթ: