Հարկային պետական ծառայությունը փետրվարին հավաքագրել է 19 մլրդ 907,5 մլն դրամ հարկ եւ տուրք: Հավաքագրված ակցիզային հարկը կազմել է 729,9 մլն, շահութահարկը` 4 մլրդ 890 մլն, իսկ եկամտահարկը` 3 մլրդ 177,3 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում հավաքագրվել է 1 մլրդ 40,6 մլն դրամ պետական տուրք, 644,2 մլն դրամ պարզեցված հարկ, 1 մլրդ 883,1 մլն դրամ հաստատագրված եւ այլ վճարներ: Հավաքագրված սոցիալական վճարները (առանց նպաստների) կազմել են 6 մլրդ 585,7 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ հունվարին հավաքագրված հարկերի եւ տուրքերի ծավալը կազմել է 16 մլրդ 648,4 մլն դրամ: