Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գրանցված տուլարեմիայի տարածման դեմ միջոցառումները շարունակվում են: Դրանց շրջանակում ընդգրկվել է Սեւան քաղաքը, քանի որ այն խմելու ջուր ստանում է Ծովագյուղի աղբյուրներից: Տուլարեմիայի մեկ դեպք գրանցվել է նաեւ Սեմյոնովկայում: Իսկ վերջին երկու-երեք օրերին այլ դեպքեր չեն հայտնաբերվել, թեեւ բռնկման հիմնական օջախը դեռ վերջնականապես հայտնաբերված չէ: Այսօրվա դրությամբ բուժվում է 17 հիվանդ: