Զբաղվել է կավատությամբ

13/03/2007

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում ավարտվել է Տ. Վորոժցովայի կողմից Ա.Մ.-ի եւ Ա.Ղ.-ի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Տ. Վորոժցովան, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, 2006թ. մայիսի 3-ին կնքված պայմանագրով անշարժ գույքի անհատույց օգտագործման նպատակով ընդունել է Լոռու մարզի Փամբակ գյուղի տարածքում գտնվող «Մանե» հյուրանոց-ռեստորանը: Եկամուտն ապահովելու եւ հաճախորդներ չկորցնելու նպատակով, այդ ընթացքում, Տ.Վորոժցովան երբեմն հյուրասենյակներ է հատկացրել ռեստորան այցելած հաճախորդներին, նրանց հետ կամ իր կանչով ռեստորան եկած մարմնավաճառ աղջիկներին, պայմաններ ստեղծել վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար: