Մերժեցին

14/03/2007

ՀՀ Վճռաբեկ դատարանը ետ է վերադարձրել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի բողոքը: Ա. Բաբաջանյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ հայտարարեցին, թե բողոքը ետ է վերադարձվել օրենքի կոպիտ խախտումով: Փաստաբանները որոշել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան եւ Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Ա. Բաբաջանյանին դատապարտել է 3,5 տարի ազատազրկման պարտադիր զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: