Եվրոպական ստանդարտներ

28/02/2007

Այս տարվանից ՀՀ-ում աշխատանքներ են տարվում եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը, եվրոպական ստանդարտների ներդրումը կնպաստի, որպեսզի տեղական արտադրանքը մրցունակ դառնա միջազգային շուկայում: Մինչ այժմ դրանք օգտագործվել են հայաստանյան ստանդարտների եւ կանոնակարգերի մշակման գործում: Ռ. Դայանի խոսքերով, ստանդարտների մշակումն ու ներդրումը շարունակական գործընթաց է: Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալով` Հայաստանը պարտավորություն է ստանձնել կիրառել նաեւ միջազգային ստանդարտները: Մեր երկրում մշակված ազգային ստանդարտները 400-ից ավելի են: Միայն 2006 թ. Հայաստանում ներդրվել են 35 միջազգային եւ 29 ազգային ստանդարտներ: