ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) ու ԱՄՆ Գյուղդեպարտամենտը թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությանն են տրամադրել 300.000 դոլարի լաբորատոր սարքավորումներ, անասնաբուժական սարքեր, ախտորոշիչ թեստեր, պաշտպանիչ արտահագուստներ (850 հատ), ինչպես նաեւ օպերատիվ արձագանքման երկու մեքենա: Սարքավորումները, որոնք օգտագործվելու են Հանրապետական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոնի թռչնագրիպի կենտրոնական անասնաբուժական (նոր վերանորոգված) լաբորատորիայում, ախտորոշման համար գերժամանակակից տեխնոլոգիաներ են: