ԱՄՆ-ի ԶԼՄ-ներն անցյալ տարի ԱՄՆ զինված ուժերին աջակցություն են ցույց տվել 36 մլն դոլար ռեկորդային գումարով, իսկ ամբողջությամբ վերցված մեդիա-աջակցության ծավալն արդեն գերազանցել է 100 մլն դոլարը: Այս մասին ասված է Միացյալ Նահանգների ոչ կառավարական «Միացյալ ծառայության կազմակերպության»՝ երեկ Վաշինգտոնում տարածված հայտարարության մեջ: Այս կազմակերպությունը ստեղծվել է 1941թ. եւ նպատակ է դրել «բարոյական ու նյութական աջակցություն» ապահովել ամերիկացի զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: