Յուրաքանչյուր վեցերորդն աղքատ է

01/03/2007

Եվրահանձնաժողովի հաշվետվության համաձայն` Եվրոպայում ամենահանգիստ ու ապահով կյանքով են ապրում գործազուրկներն ու թոշակառուները: Պարզվել է, որ 70 մլն բնակչություն ունեցող Եվրոպայում յուրաքանչյուր վեցերորդ մարդ իր կենսակերպով աղքատության գծից ներքեւ է ապրում, այսինքն` նրանց եկամուտները միջին չափանիշներից 40%-ով ցածր են: Աղքատները քիչ են Շվեդիայում եւ Չեխիայում: Այդ երկրներում աղքատության սահմանագծին մոտենում է բնակչության ամեն տասներորդ մարդը, իսկ, օրինակ, Լիտվայում ու Լեհաստանում իրավիճակը շատ մտահոգիչ է: Այդ երկրներում բնակչության 21%-ն աղքատության մեջ է ապրում: Լեհաստանում միջին աշխատավարձը հավասար է 130 եվրոյի, իսկ, օրինակ, Լյուքսեմբուրգում այն գերազանցում է 1500 եվրոն: Հաշվետվությունը ցույց տվեց, որ թոշակառուները կարող են իրենց շատ լավ զգալ, քանի որ նրանց միջին եկամուտը միջին ստատիստիկ աշխատող եվրոպացու եկամուտից միայն 15%-ով է քիչ: Իսկ գործազուրկների նպաստները գրեթե հավասար են ցածր որակավորում ունեցող բանվորների ու ծառայողների աշխատավարձի չափին: