«Չերեզ» Գյումրի՝ Երեւան

21/01/2007

«Զվարթնոց» օդանավակայանում հունվարի 18-ին եւ երեկ առավոտյան, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել մի քանի չվերթեր: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակի խոսքերով, նշված օրերին մի շարք ավիաընկերություններ չվերթերն իրականացնելու համար օգտվում են պահեստային օդանավակայաններից: Հունվարի 18-ին եւ այսօր 7 ինքնաթիռ վայրէջք է կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, եւս երկուսն այս օդանավակայանից են թռիչքներ իրականացրել: Իսկ «Աշգաբադ-Երեւան-Աշգաբադ» եւ «Լոնդոն-Երեւան-Լոնդոն» չվերթերն իրականացվել են Թբիլիսիի օդանավակայանից: