Հայաստանի պատվիրակությունը բանակցություններ է վարում Շրի Լանկայի հետ՝ Երեւանի կենդանաբանական այգու համար փիղ բերելու նպատակով: Մայրաքաղաքի կենդանաբանական այգու խոշոր կենդանիներից փիղը եւս այսօր չունի իր զույգը: Նա Հայաստան է բերվել 1998 թ.՝ Մոսկվայի կենդանաբանական այգուց: Ըստ «Արմենպրեսի», ներկայումս այգին ունի 180 կենդանատեսակ՝ մոտ 2300 գլուխ, որոնց 50-60 տոկոսը հաշվառված են Կարմիր գրքում: