Բանտարկյալներն օպերատորություն կսովորեն

21/11/2006

Այս նախաձեռնության հեղինակը ԼՂՀ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ ԼՂՀ Ոստիկանության քրեական պատժամիջոցների իրականացման բաժնում (նախկին Շուշվա բանտ) կազմակերպությունը բացել է համակարգչային լսարան։ Համակարգչային օպերատորություն սովորել ցանկացողների առաջին խմբի համար արդեն կազմվել է ուսուցման գրաֆիկ։ Դասընթացն ավարտածները կստանան համապատասխան վկայական։ «Համակարգչային դասընթացները դատապարտյալների սոցիալական վերականգնման ծրագրի մասն են կազմում։ Պատիժը կրելուց հետո այս մարդիկ, ունենալով գիտելիքների որոշակի պաշար, հմտություններ եւ վկայական, կարող են ավելի հեշտությամբ ադապտացվել ազատության մեջ գոյություն ունեցող պայմաններին», – գտնում է ՔՆԿ տնօրեն Ալբերտ Ոսկանյանը։