Դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Սավոյան փողոցի թիվ 226/103 տնակի մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1960թ. ծնված Խաչատուր Ֆենդյանի դիակը` գլխի մասում բութ գործիքից ստացած վնասվածքների հետքերով: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Հ. Սրապյանը ձեռնափայտով հարվածներ է հասցրել Խ. Ֆենդյանի գլխին եւ սպանել նրան: Սրապյանը ձերբակալվել է: