ՌԴ-ում հայեր են ձերբակալվել

10/12/2006

ՌԴ Օրենբուրգի շրջանում ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ: Ոստիկանները հորից եւ որդուց առգրավել են 84.000 ռուբլի կեղծ փող: Հայերը բռնվել են Նովոնիկոլսկ գյուղում գործարք կատարելիս: Մի գյուղացուց նրանք գնել են 6 խոզ` վճարելով 40.000 ռուբլի: Նրանց հեռանալուց հետո գյուղացին հայտնաբերել է, որ 500 եւ 1000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների վրա նույն համարանիշն է: Երբ ոստիկանները բռնել են կասկածյալներին եւ ստուգել են փաստաթղթերը, պարզվել է, որ նրանց մեքենան առեւանգված է Սամարայից: 47-ամյա հայի մոտ հայտնաբերվել է 44.000 ռուբլի կեղծ թղթադրամ` պատրաստված գունավոր տպիչով եւ նկարած արծաթագույն լաքով: Պարզվել է նաեւ, որ հայր ու որդի զբաղվել են մսի վերավաճառքով: