Նախօրեին Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը: Պաշտոնական տվյալներով՝ Կոլայի թերակղզու հայ համայնքի ղեկավարը սպանվել է նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան. նրա դիակը հայտնաբերվել է իր տան մոտակայքում: Ըստ Newsru.com-ի, Հարությունյանին սպանել են՝ կրակելով դեմքին: Սպանությունից հետո հանցագործը շտապել է դեպի շենքի շքամուտքի մոտ կանգնած ավտոմեքենան: Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, որոնք դեպքի վայրին մոտ են գտնվել, կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն մարդասպանին հաջողվել է փախչել: Հանցագործներն առայժմ հայտնաբերված չեն: Հարուցվել է քրեական գործ: Քննվում է սպանության տնտեսական վարկածը: 42-ամյա Արթուր Հարությունյանը երկու երեխաների հայր էր: