Աղջկան վաճառել է թուրքի

25/10/2006

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության` մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Ս.Հ.-ին խարդախությամբ հավաքագրելու եւ Թուրքիա ուղարկելու դեպքի առթիվ հարուցված գործի նախաքննությունը: Պարզվել է եւ հիմնավորվել, որ ՀՀ քաղաքացի Ն. Կոլեսնիկին այլ անձանց սեռական շահագործման ենթարկելու միջոցով շահ ստանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Թուրքիայում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացի Գ.Կ.-ի հետ, վարսահարդար աշխատելու պատրվակով խարդախությամբ հավաքագրել եւ 2004թ. սեպտեմբերին Տրապիզոն է փոխադրել Ս.Հ.-ին: Վերջինիս կախյալ վիճակի մեջ դնելով` Գ.Կ.-ն տեւական ժամանակով նրան ենթարկել է սեռական շահագործման, ապա վաճառել թուրքի: