«PanArmenian.net»-ի փոխանցմամբ` վերջին 3 օրվա ընթացքում «Արմավիա» ընկերությունն ուղեւորահոսքի 30 %-անոց աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում: «Արմավիան» ուղեւորահոսքի աճ է գրանցում Մոսկվա-Երեւան չվերթերում, որոնք կատարվում են ամեն օր «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայաններից»,- հաղորդել է «Արմավիայի» լրատվական ծառայությունը: «Դա էապես կապված է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ օդային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակման հետ, հատկապես, երբ Երեւան-Մոսկվա չվերթում ուղեւորահոսքի նման աճ չի գրանցվել»,- հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: