Ըստ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի` քաղաքի տրանսպորտային վիճակի բարելավման համար անհրաժեշտ է մոտ 700 քաղաքային ավտոբուս, որի ձեռքբերման համար անհրաժեշտ է մոտ 20 մլն դոլար։ Ե. Զախարյանը նշել է, որ նախատեսվում է 2008-09թթ. ծրագրերի մեջ ընդգրկել եւ 2009թ. ավարտել նոր ճանապարհի շահագործումը, որը Դավթաշենի կամուրջը կկապի հանրապետությունից դուրս եկող փոխադրումների հիմնական մայրուղու՝ Աշտարակի խճուղու հետ` շրջանցելով Աջափնյակով անցնող մոտ 10 կմ հատվածը։