ՀՀ Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել 2006թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային միջոցների հաշվին 5 մլն 620 հազար դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ՀՀ 2006թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով։ Իսկ պարգեւատրումը լինելու է մեկական «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։ Թեեւ հայտնի բանաստեղծության համաձայն` դպրոցի ճամփան որոշակի պայմանների առկայության դեպքում միշտ կարճ է եւ հաճելի, սակայն դժվար թե դափնեկիր ուսուցիչները դեմ լինեն այդ ճամփան անցնել սեփական մեքենայով։ Մանավանդ, որ առջեւում ձմեռ է։