Պետք է «բզենք», որ սպառողի իրավունքը պաշտպանեն

29/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Շատ տհաճ համ է, որը մնում է բերանիդ մեջ: Ուտելուց կաթնային համ չես զգում, այլ հնացած ինչ-որ տհաճ համ է, որը մնում է բերանիդ մեջ եւ դժվարությամբ ես հետո ազատվում այդ համից»,- մեզ հետ զրույցում ասում էր մի կին՝ ավելացնելով, որ իր ծանոթներից մեկի դեմքին այդ կաթից ցան է առաջացել: Դիմել է բժշկի, որից հետո բժիշկներն ասել են, թե խտացրած կաթից ալերգիա է առաջացել: Շատերն էլ վկայում են, որ նույն արտադրության խտացրած կաթից ուտելով՝ աղեստամոքսային տրակտի խանգարում են ունեցել: Փորձեցինք ուսումնասիրել շուկան, որտեղ հիմնականում վաճառվում էր վերոնշյալ սպառողների մատնանշած խտացրած կաթը:

ձՍՐՈՌվՈ. իԸՁ «ԽցՐՖ