Շարքային սպառողին հասցեագրված իրականում ոչինչ չասող այդ գունազարդ պաստառների նախաձեռնողները ՀՀ Առողջապահության նախարարությունն է եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF): Ինչո՞ւ ոչինչ չասող, որովհետեւ բուժհիմնարկ այցելած քաղաքացուն հետաքրքրում է առաջին հերթին իր այցելության նպատակը, իսկ համապատասխան դասընթացներ հաճախած բժիշկներն ավելորդ անգամ իրենց նեղություն չեն տալիս` հիվանդներին պարզաբանելու դրանց նպատակը: Այսինքն, քարոզչության արդյունավետությունն այս տարբերակով զրոյացվում է:
«Մարդուն իր ողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ է ընդամենը մեկ թեյի գդալ յոդ, մեկ օրվա մեջ` միջինը 100 միկրոգրամ: Օրգանիզմի համար անհրաժեշտ այս միկրոտարրը կուտակված է օվկիանոսներում եւ ծովերում: Հայաստանն` իբրեւ ծովի մակերեւույթից բարձր լեռնային երկիր, դասվում է էնդեմիկ տարածաշրջանային գոտու մեջ, որի բնակչությունը սննդի միջոցով բավարար քանակությամբ յոդ չի ստանում: Յոդով ամենահարուստ սնունդը ծովային ջրիմուռները (ՎՏՐրՍՈ