«Օրենքով գողին» կուղարկեն Հայաստան

17/09/2006

Կրասնոդարի շրջանի Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Սոչիի «Ռիո» խաղատանը ձերբակալել են Զապ մականունով «օրենքով գող» ազգությամբ հայ Անդրանիկ Սողոյանին, ինչպես նաեւ թբիլիսցի Թիմուր մականունով Թիմուր Միրզոեւին։ «ՊրայմՔրայմը» հայտնում է, որ մոտ ժամանակներս 38-ամյա Ա. Սողոյանը կուղարկվի Հայաստան։ Վերջինս երկար ժամանակ բնակվում է Սոչիում, նա պատկանում է «լեննականցի Նիկոլ» մականունով հայտնի օրենքով գողի հանցագործ խմբին։ «Լեննականցի Նիկոլը» մահացել է 1996թ.-ին Բուտիրյան մեկուսարանում։ Բացի այդ, ռուսական հայտնի «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովը, ով հայտնի է «Յապոնչիկ» մականունով, համաձայն որոշ աղբյուրների՝ սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստան։