70-ն անց միայնակ կենսաթոշակառուները, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում եւ մինչեւ 1993թ. հունիսի 10-ը Հայխնայբանկում ավանդադրված գումար ունեն, մեկ-երկու օրից կարող են ստանալ համապատասխան չափի փոխհատուցումը: 62 հազար քաղաքացիներ ապրիլի 12-ից մինչեւ մայիսի 12-ը հայտ են ներկայացրել սոցիալական ծառայությունների տարածքային կազմակերպություններին՝ ավանդի փոխհատուցման համար: Ցուցակագրված տվյալների մեջ բազմաթիվ անճշտություններ եւ խեղաթյուրումներ են եղել, որոնք այժմ ամբողջությամբ ճշտված են: Նախօրեին բոլոր գանձապետական բաժանմունքներում բացվել են հաշվի համարներ, երեկ նախատեսված էր կատարել ֆինանսավորումը, իսկ այսօր կամ վաղն արդեն կսկսեն վճարումները: 2006թ. բյուջեով ավանդների փոխհատուցման համար հատկացվել է 1 միլիարդ դրամ: