Դատը կշարունակվի

01/09/2006

Այսօր ժամը 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվելու է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրում են զինծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու եւ հափշտակելու մեջ: Դատական նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը, ով հայտնի է Կուկուի եւ ՏԷՑ-ի կռուգի դատավարություններով: