Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին ժամերից մինչեւ 6 տարեկանը. վերջին պատվաստումը կատարվում է 56 տարեկանում` դիֆտերիայի դեմ: ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Սիրակ Սուքիասյանի խոսքերով, պատվաստումը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ եւ էժան միջոցն է. ներդնելով 1 դոլար` տնտեսվում է 100 դոլար: Առաջին պատվաստումը կատարվել է 1793 թվականին անգլիացի գիտնական …
կարդալ ավելինՕրեր առաջ սկսվել է Երեւանի Տիգրան Մեծ եւ Կոմիտաս պողոտաների այլեւս չգործող տրամվայի գծերի (մոտ 2,5 եւ 3 կմ երկարությամբ) ապամոնտաժումը։ Դա իրականացվում է Լինսի հիմնադրամի միջոցներով. ընդհանուր առմամբ Երեւանի փողոցների ճանապարհաշինության համար այդ հիմնադրամից նախատեսվում է հատկացնել 19 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տվյալներով` նշված 2 պողոտաների վերանորոգումը կավարտվի միայն 2008-ին, քանի …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ 80-ամյա Սոֆիկ տատն աղջկա եւ 2 թոռների հետ անտուն լինելու պատճառով հանգրվանել է Չարբախի շուկայի ետնամասում գտնվող նախկին տրամվայի եւ տրոլեյբուսի պարկում, որտեղ անգամ լույս ու ջուր չկա: Բանն այն է, որ արդեն քանի օր է, նրանց փորձում են այդ տարածքից դուրս հանել, եւ այլընտրանք չունենալու պատճառով` 80-ամյա այս կինը խնդրել է ինչ-որ …
կարդալ ավելինԲնապահպանության նախարարության հաղորդմամբ, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի իրականացրած չափումներով` Ատոմային էլեկտրակայանի 30 կիլոմետրանոց գոտում ֆոնային գամմա ռադիացիոն մոնիտորինգի տվյալները գտնվում են նորմայի շրջանակներում: Հուլիս ամսվա անցած օրերին այն տատանվել է 15-17.4 միկրոռենտգեն/ժամ միջակայքում:
կարդալ ավելինԱյս լուրը, բնականաբար, հուլիսի 13-ին ինտերնետային բոլոր կայքերի, տեղական եւ արտասահմանյան բոլոր լրատվամիջոցների ամենահրատապ լուրն էր։ Սակայն այդ մասին Հայաստանում նույն օրը կեսօրին տեղյակ չէին այն մարդիկ, ովքեր գոնե պետք է ի պաշտոնե կամ գործի բերումով ամենաառաջինն իմանային։ Զանգահարեցինք օդանավակայանի «187» տեղեկատվական ծառայություն՝ պարզելու, թե ի՞նչ են լինելու դեպի Բեյրութ թռիչքները։ Հեռախոսավարուհին (որն, իհարկե, գաղափար …
կարդալ ավելինՏատիկիս առողջությունը օրերս կտրուկ վատացավ, եւ Շտապ օգնության ավտոմեքենան նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց): Ընդունարանում մեզանից պահանջեցին սահմանված 80.000 դրամը, ինչը, հասկանալի է, վճարեցինք՝ վստահ, որ տատիկին կցուցաբերվի անհրաժեշտ առաջին բուժօգնությունը՝ տանելի պայմաններում: Սակայն երբ տեղափոխեցին նյարդաբանության բաժանմունքի 118 սենյակը, հասկացանք, որ նման կարգի հիվանդասենյակներում բուժվելու համար հիվանդության բերումով գոնե առաջին մի քանի …
կարդալ ավելինՏիկին Իվետան վախենում է Հայաստանում տեղի ունեցող անօրինություններից: Ասում է, որ նույնիսկ նամակ է գրել ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանին: Խնդրել է իրեն եւ իր 4 երեխաներին ուղարկել Բաքու՝ պատճառաբանելով, որ այնտեղ իր երեխաներն ավելի պաշտպանված կլինեն: Բաքու գնալու մտքից չի վախենում, որովհետեւ այստեղ արդեն ամեն դաժանություն տեսել է: ԱԳՆ-ից պատասխանել են, թե նման հարցերին …
կարդալ ավելին«Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Վանուատու պետությունում։ Իսկ դժբախտների պետությունը Զիմբաբվեն է»,- այսպիսի եզրակացության են եկել բրիտանական New Economic Foundation-ի վերլուծաբանները, ովքեր ուսումնասիրություն են անցկացրել աշխարհի 172 երկրներում՝ երջանիկներին բացահայտելու համար։ Պարզ է՝ Հայաստանը երջանիկ պետությունների ցուցակում չկա: Մեր տարածաշրջանի պետությունների շարքում ամենադժբախտը մենք ենք՝ հայերս, որովհետեւ Հայաստանն այդ ցանկում զբաղեցնում է ընդամենը 126-րդ տեղը։ …
կարդալ ավելինՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժել է «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Խմբագրի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը բողոքարկել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ Արման Բաբաջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հունիսի 27-ի որոշումը՝ միջնորդելով խափանման միջոց ընտրել գրավը: Հիշեցնենք, …
կարդալ ավելինՎրաստանի Արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ Վրաստանը որոշել է Ռուսաստանից Վրաստան կամ Վրաստանի տարածքով Հայաստան եւ Ադրբեջան ուղեւորվող քաղաքացիներին մինչեւ հուլիսի 14-ը թույլ տալ անցնել Էրգնեթիի անցակետով, որը գտնվում է Ցխինվալիից 10 կմ դեպի հարավ: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, որոշումը կայացվել է Վերին Լարսի անցակետի փակման պատճառով:
կարդալ ավելինՏավուշի մարզի Չինարի գյուղը մեր հանրապետության ծայրակետերից է։ Տունը, որտեղ հանգրվանել էինք, ուղիղ գծով մի քանի հարյուր մետր էր հեռու ադրբեջանական պահակակետից, եւ ինչպես տեղացիներն էին ասում՝ նրանք հիմա տեսնում են մեզ։ – Կկրակե՞ն,- հարցնում եմ։ – Կրակելը` չեն կրակի, բայց հաճելի չէ նշանառության տակ լինելը։ Այդ գյուղում, ուր մենք մնացինք մեկ օր, բազմաթիվ ու …
կարդալ ավելինԿարելի է ասել, որ հայերը «պանիկյոր» ժողովուրդ են: Հերիք է` աշխարհում մեկը մի բան ասի, կամ, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչ-որ բան պատահի, որ դա ընդունելով հիմք, հայերը սկսեն տարբեր վերլուծություններ անել: Մի քանի ամիս առաջ, երբ սկսվեց «թռչնագրիպի շուխուռի դարաշրջանը», հայերն ազգովի որոշեցին, որ հավը ոչ թե թռչուն է, որից կարելի է բազմազան …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին եւ ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Վերջիններս Ռ. Քոչարյանին տեղեկացրել են մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավի աղետի հետաքննության արդյունքների մասին: Նշվել է, որ ֆրանսիական Թուլուզ քաղաքում A-320-ի վարժասարքի վրա մոդելավորվել է այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր հայկական օդանավն …
կարդալ ավելինՀուլիսի 1-ից, դեռեւս դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, 1 խմ ջրի սակագինը 125 դրամից դարձավ 172,8 դրամ: Ջրամատակարարման կառավարումը ստանձնելուց հետո «Երեւան ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը խոստացավ աշխատել թափանցիկ: Այդ պատճառով երեկ նա հանդիպեց լրագրողների հետ եւ պատմեց, թե առաջիկա 10 տարիների ընթացքում ի՞նչ են անելու եւ ինչպե՞ս են աշխատելու: Նախ՝ ընկերությունը …
կարդալ ավելինԲանն այն է, որ առեւտրականները 5 օր առաջ թաղապետարանից գրություն են ստացել, ըստ որի, հուլիսի 15-ին գետնանցումը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներ են սկսվելու: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է որոշ ժամանակով դադարեցնեն իրենց գործունեությունը` վերանորոգումից անմիջապես հետո վերսկսելու պայմանով: Անհատ ձեռներեցների, մանր կրպակատերերի կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Նազարեթյանին խնդրեցինք մեկնաբանել, թե կոնկրետ ինչի՞ց …
կարդալ ավելինԽմբագրությունն, անկասկած, կիսում է այս նամակներում եւ բազմաթիվ ընթերցողների հեռախոսազանգերում արտահայտված մտահոգությունները։ Այո, համասեռամոլությունն արատ է, եւ հասարակությունը պիտի փորձի կանխել դրա տարածումը (ո՛չ քրեական հետապնդումների միջոցով, իհարկե)։ Ընդ որում, համասեռամոլությունը լուրջ պրոբլեմ է համարվում նաեւ արեւմտյան երկրներում։ Խնդիրն ընդամենը այն է, որ մենք չենք կարծում, թե այս վարակի տարածման դեմն առնելու լավագույն միջոցը լռությունն …
կարդալ ավելին«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 9-ին Սեւանա լճում, Աղթամար թերակղզու մերձակայքում, ափից 300 կմ հեռավորության վրա բախվել են 2 ջրային մոտոցիկլետներ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1973թ. ծնված Բելլա Աբրահամյանը: Բժիշկների գնահատմամբ, նրա վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին 2 ջրային մոտոցիկլետների բախման պատճառով Սեւանա լճում զոհվել է Երեւանի բնակիչ, 1981թ. ծնված …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանում ստեղծված՝ Կոնդում հրդեհից այրված տների խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները: Երեկ այդ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը տեղեկացրեց, որ այրված 10 տներում ուսումնասիրություններ են կատարվել, նախահաշիվ է կազմվել եւ հաշվարկներ են արվել: Դեռեւս երկու շաբաթ առաջ «168 Ժամ»-ի այն հարցին, թե ե՞րբ են փոխհատուցվելու հրդեհից տուժած բնակիչները, պրն Վարդանյանը պատասխանել էր, …
կարդալ ավելինԵրեւանի «Հրազդան» մարզադաշտում փլուզվել է Արեւելյան տրիբունայի հարթակը եւ հենապատը: Փլուզման մակերեսը 100 քմ է: «Ռեգնումի» փոխանցմամբ, մարզադաշտի ինժեներ Կամո Մարգարյանը հավաստիացնում է, որ ներկայումս «Հայսեյմսշինի» մասնագետներն ուսումնասիրում են պատահարի պատճառները: Զոհեր եւ տուժածներ չկան:
կարդալ ավելինՀուլիսի 9-ի վաղ առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 07:44-ին Իրկուտսկի օդանավակայանում վայրէջք է կատարում «Սիբիր» ավիաընկերության Ա-310 ինքնաթիռը, որը թռել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Օդանավի հրամանատարը դիսպետչերին հաղորդել է «հաջող» վայրէջքի մասին, սակայն այնուհետեւ ինքնաթիռը շրջվել է, դուրս եկել թռիչքուղուց եւ բախվելով բետոնե պատերին` մտել է օդանավակայանի մերձակա շինարարական կոոպերատիվի մեջ: Ականատեսների խոսքերով, ինքնաթիռն ու կոոպերատիվն …
կարդալ ավելին