Կրկին խոստացան

13/07/2006

Երեւանի քաղաքապետարանում ստեղծված՝ Կոնդում հրդեհից այրված տների խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները: Երեկ այդ հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը տեղեկացրեց, որ այրված 10 տներում ուսումնասիրություններ են կատարվել, նախահաշիվ է կազմվել եւ հաշվարկներ են արվել: Դեռեւս երկու շաբաթ առաջ «168 Ժամ»-ի այն հարցին, թե ե՞րբ են փոխհատուցվելու հրդեհից տուժած բնակիչները, պրն Վարդանյանը պատասխանել էր, թե վաղն իսկույնեւեթ բնակիչները կարող են գումարը ստանալ, սակայն, ինչպես նշեցինք, փոխհատուցումը մինչ օրս չի կատարվել: Երեկ Վ. Վարդանյանը կրկին խոստացավ. «Մենք կառավարություն ենք դիմել, գումար է հատկացվել, եւ այսօր, համաձայն պայմանագրի՝ այդ գումարները կարող են ստանալ եւ սկսել իրենց բնակարանների վերանորոգման աշխատանքները»,- վստահեցրեց փոխքաղաքապետը: Վերջինս ասաց, որ իրենք բնակիչների հետ անմիջական շփում ունեն եւ առաջարկված փոխհատուցման պայմանները բավարարում են տուժած կոնդեցիներին: Նշենք, որ փոխհատուցման չափը մոտ 50 մլն դրամ է: