հասարակություն

Ինչպե՞ս ենք հիշում մեր հերոսներին

28.06.2006

Մոնթե Մելքոնյան (ՀՀ Ազգային հերոս), Աշոտ Ղուլյան՝ (Շուշիի հերոս), Վարդան Ստեփանյան (Շուշիի հերոս), Պետրոս Ղեւոնդյան (Շուշիի հերոս), Արթուր Դարբինյան (Շուշիի հերոս), Թաթուլ Կրպեյան (ՀՀ Ազգային հերոս): Թվով 6 զոհված ազատամարտիկների հուշատախտակները գտնվում են անխնամ վիճակում, ավելին՝ ցանկապատված այդ տարածքը գարշահոտում է, եւ անփույթ, դեղնած բուսականությունը գրեթե ծածկել է հերոսներին նվիրված հուշատախտակները: Փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ …

կարդալ ավելին

«Իսկ դուք օդափոխիչ ունե՞ք»

28.06.2006

Եվրոպական շրջագայությունից վերադարձած աշխատակցուհիս զարմացել էր, երբ ծանոթանալիս արտասահմանցիների առաջին հարցը եղել է. «Իսկ ձեր երկրում օդափոխիչ կա՞»: Թերեւս սա հետաքրքիր է, բայց տրամաբանական: Օդափոխիչն ինքնին թանկ հաճույք է: Իսկ Երեւանի նման շոգ քաղաքում դրա խիստ անհրաժեշտությունը զգում է ցանկացած քաղաքացի: Ամառվա ամիսներին Հայաստանում օդափոխիչների նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է: Սակայն դա ձեռք բերելու համար …

կարդալ ավելին

Մի վարկածը հերքվե՞լ է

26.06.2006

Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան: Թեեւ Դատախազությունից վստահեցրել են, որ իրենք հարցաքննել են բազմաթիվ ականատես վկաների, մշակվել են բոլոր հնարավոր վարկածներն ու այդ ուղղությամբ քննություն է ընթանում: Մեր տեղեկություններով, երեկ հարցաքննության են կանչվել պատգամավոր Սամվել Ալեքսանկանի շրջապատից որոշ անձինք (քանի որ դեպքից օրեր առաջ վերջինիս …

կարդալ ավելին

Վիճակը դեռ ծանր է

26.06.2006

«Նաիրի» բժշկական կենտրոնի Անգիոնյարդաբանության բաժանմունքի վարիչ Սյուզաննա Մելիքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ Օհան Դուրյանի առողջական վիճակը դեռեւս ծանր է գնահատվում: Ս. Մելիքյանի տվյալներով՝ թեեւ մաեստրոյի գիտակցությունը վերականգնվում է, սակայն նա դեռ ծանր վիճակում է: Նա նաեւ հավելեց, որ մաեստրոն այժմ ինքնուրույն է շնչում` առանց արհեստական սարքավորումների օգնության:

կարդալ ավելին

Ձերբակալվածներ չկան

26.06.2006

Նախօրեին Երեւանում օրը ցերեկով տեղի է ունեցել հերթական սպանությունը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչվող հատվածում` դատախազության շենքից մի քանի մետր հեռավորության վրա, շատերի աչքի առաջ հրազենից արձակված կրակոցների արդյունքում սպանվել են երկու քաղաքացիներ` Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ազգային հերոս Վահան Զատիկյանի որդին`1980 թվականին ծնված Սեդրակ Զատիկյանն ու պատահական մի անցորդ` 1969թ. ծնված Կարինե Սարգսյանը: Ըստ որոշ …

կարդալ ավելին

Հրդեհներ Երեւանում

26.06.2006

Երեկ հրդեհ էր բռնկվել Հաղթանակի զբոսայգուց Աբովյան փողոց տանող ճամփեզրին հարող խոտածածկ հատվածում: «Ա1+»-ի փոխանցմամբ, Հայաստանի փրկարար ծառայությունից կեսկատակ պատասխանել են. «Հրդեհներ ամեն օր են լինում, ուղղակի դուք դա եք տեսել»: Նրանց հավաստմամբ, երեկ արձանագրվել է 13 նմանատիպ հրդեհ, որից երկուսը` կեսգիշերից հետո: Միայն երեք անգամ հրդեհ են մարել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հատվածում: Հրդեհվել …

կարդալ ավելին

Աղջիկ փախցնելու ավանդույթը շարունակվում է

26.06.2006

Մայային իր ապագա ամուսինը փախցրել է երեք անգամ: Առաջին երկու անգամները Մայային հաջողվել է փախչել, սակայն երրորդ անգամ նա համակերպվում է բախտի հետ: «Գիան հիանալի ամուսին է: Ես երջանիկ եմ, որ այսպիսի տղամարդու հետ եմ ապրում»,- այժմ ասում է Մայան, չնայած նրան, որ ամուսինն ու նրա ընկերները Մայային բռնություն գործադրելով են փախցրել` ամուսնանալուց բացի այլ …

կարդալ ավելին

Վնասների փոխհատուցումը սկսվում է

24.06.2006

Մայիսի 30-ին Կոնդ թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 10 տուն: Ինչպես նշել էինք, քաղաքապետարանում միջադեպից հետո այրված տների խնդիրներով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն, մասնավորապես` ճշտվեն տների վնասվածության չափերը եւ փոխհատուցման հնարավոր տարբերակներ գտնվեն: Հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում տուժած ընտանիքներին փոխհատուցելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, այսօրվանից …

կարդալ ավելին

Ինչպես են հայերը բլեֆ անում

23.06.2006

Սիրված կինոնկարի ոչ պակաս սիրված դերասան Ադրիանո Չելենտանոն իր հերոսի շուրթերով անընդհատ պնդում էր, որ «բլեֆ անելիս պետք է մինչեւ վերջ բլեֆ անել»: Գրիգոր Ամալյանի հավանած մոտ երկու տասնյակ հայկական հեռուստաընկերությունները շատ վաղուց չեն ցուցադրել «Բլեֆ» կինոնկարը: Ես հասկանում եմ, որ դրա կարիքը չկա, որովհետեւ այն ամենը, ինչ այսօր մեզ է մատուցվում եթերից, ամբողջովին բլեֆ …

կարդալ ավելին

Ընտանեկան վեճ եւ շիզոֆրենիա՞

23.06.2006

«Panorama.am»-ի փոխանցմամբ, Երեւանի 2 համայնքներում ծառերից կախված 2 անձանց դիակների հայտնաբերման դեպքերի վերաբերյալ համապատասխան դատախազություններում (Շենգավիթի ու Կենտրոն եւ Նորք-Մարաշի) նյութեր են նախապատրաստվում: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի, արտաքին զննությամբ 2 դիակների վրա էլ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ «Panorama.am»-ի տեղեկությունների, դատախազությունն առավել հավանական է համարում ընտանեկան ինչ-ինչ խնդիրների պատճառով ինքնասպանության վարկածը: Իսկ հանգուցյալներից …

կարդալ ավելին

Ավտովթար

23.06.2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, երեկ ավտովթար է գրանցվել Գյումրի-Ազատան ավտոմայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն, Շիրակի մարզային հիվանդանոցին պատկանող Շտապօգնության մեքենան դուրս է եկել մայրուղուց ու բախվել ոռոգման նպատակով օգտագործվող քարե ջրատաշտակներին: Վարորդը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ ավտոմեքենայի ձախ հատվածը բավականաչափ վնասվել է:

կարդալ ավելին

Կարկուտ Շիրակի մարզում

23.06.2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, հունիսի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի պատճառով տուժել են Շիրակի մարզի Հայկասար, Պեմզաշեն, Հայրենյաց, Բայանդուր, Լուսակերտ, Սարատակ գյուղերը, Արթիկ քաղաքն ու այլ համայնքներ: Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանի հավաստմամբ, կարկուտը մեծ չափի վնաս է պատճառել գյուղացիական տնտեսություններին: Նախնական տվյալներով, վնասվել է բանջարաբոստանային կուլտուրաների 3-5%-ը: Տուժել են տասնյակից ավելի տների …

կարդալ ավելին

Եթե ձեռք չմեկնեն՝ կխելագարվենք

23.06.2006

«Երեք հերթափոխով էի աշխատում, որպեսզի տնավորվենք: Աշխատեցի-աշխատեցի, 2 ժամվա մեջ փոշի դարձավ»,- ասում է նա, ով կարծես մինչեւ հիմա ցայտնոտի մեջ է եւ չի ցանկանում հավատալ, որ իր ունեցվածքն «անհայտ հանգամանքներում» այրվել է: Կոնդի բնակիչ է, ով հրդեհի օրն այցելել էր հարազատներից մեկի տուն, սակայն գիշերը հարեւանները զանգահարել եւ հայտնել են միջադեպի մասին: Տիկին Ջուլիետան …

կարդալ ավելին

Շուտով կրկին փողոցում կհայտնվեն

23.06.2006

Երեւան քաղաքում մի անկյուն կա, որտեղ բնակվող մարդկանց կենսակերպը հնարավոր չէ նկարագրել եւ, որոնց գոյության մասին հավանաբար մեր իշխանությունները տեղյակ չեն, քանի որ առանց փաստաթղթերի, առանց գրանցման հանգրվանել են Սովետական տարիներից մնացած ուսումնարանի շենքում: Ուսումնարանի տեղն էլ դժվար է բացատրել, որովհետեւ այն գտնելու համար պետք է Տէց-ի «կռուգում» հազվադեպ երեւացող մարդկանցից հարցուփորձ անելով գտնել այդ …

կարդալ ավելին

Այրվել է Նորքի անտառի 4,5 հեկտարը

21.06.2006

Կիրակի 21:50-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նորքի անտառում: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի ասելով` հրդեհը բռնկվել է անտառի «ներքեւի» մասից, սեփական տների մոտից եւ մարվել է մոտ 23-20-րդ րոպեին: Այսօր, երբ «Հայանտառի» ներկայացուցիչներն այցելել են դեպքի վայր, մոտակա առանձնատների բնակիչները եռակցման աշխատանքներ են իրականացրել: Իհարկե, պարոն Մաթեւոսյանը չի կարող պնդել, թե նրանց անփութությունն է եղել հրդեհի …

կարդալ ավելին

«Ինքնաթիռն օդում չի ոչնչացել»

21.06.2006

Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետներն ավարտել են մայիսի 3-ին Սոչիի օդանավակայանի մատույցներում վթարի ենթարկված հայկական A-320 ինքնաթիռի սեւ արկղերի ինքնագրիչ սարքերի վերծանումը եւ անցել են տվյալների վերլուծությանը: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի ղեկավարը: Պարամետրիկ ինքնագիրն արձանագրել է տեղեկություններ ինքնաթիռի վերջին 8 թռիչքների մասին՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Ձայնագրության ընդհանուր …

կարդալ ավելին

Չեն դադարեցրել

21.06.2006

Երեկ «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է տարածքը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում: Կառավարությունը, ինչպես խոստացել էր, «Ա1+»-ին նոր տարածք հատկացրել է Բուզանդի փողոցում: Սակայն տարածքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր դեռեւս չի կնքվել: Տեղափոխման համար, բացի պայմանագրային խնդիրներից, բավականին լուրջ խոչընդոտներ կան, մասնավորապես` հեռախոսային կապի, էլեկտրաէներգիայի իսպառ բացակայություն, ինչպես նաեւ` …

կարդալ ավելին

Հրաման է տրվել

21.06.2006

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանով սիգի պոպուլյացիայի` գիրացման եւ մայրական կազմի հասունացման ժամանակահատվածում, հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ, Սեւանա լճում արգելվել է այդ ձկնատեսակի արդյունագործական որսը: Հուսանք, որ Վարդան Այվազյանի այս հրամանը, որը բազմաթիվ անգամներ տարբեր ձեւակերպումներով հնչեցվել է, գոնե այս անգամ ուժ կունենա եւ ոչնչացման եզրին կանգնած սիգ ձկնատեսակի դեմ կատարվող ոտնձգությունները կկանխվեն …

կարդալ ավելին

Փնտրվում են իրազեկներ

21.06.2006

Մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած ավիավթարի հաջորդ օրը վթարի ենթարկված ինքնաթիռն ապահովագրած «Գրանդ» ապահովագրական ընկերության տնօրեն Արտակ Անտոնյանը հայտարարեց, թե յուրաքանչյուր զոհվածի համար հարազատները կստանան մինչեւ 20.000 դոլար փոխհատուցում: Վթարից 20 օր հետո ընկերությունը սկսեց հարազատների փաստաթղթերի ընդունումը: Այս գործընթացից նորից մոտ 20 օր է անցել, բայց փաստաթղթերի ընդունումը դեռ չի ավարտվել: Իսկ թե ընդհանրապես …

կարդալ ավելին

Այսօր փախստականների միջազգային օրն է

21.06.2006

Ըստ Միգրացիայի գործակալության փախստականների հարցերով բաժնի պետ Արայիկ Հարությունյանի` այս տարվա հունիսի 20-ից սկսվելու է Երեւանում բնակվողների հաշվառման գործընթացը։ Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լեւոն Ներսիսյանի հավաստմամբ` տեղական իշխանությունները չեն կարող այսօր փախստականների իրական թվի պատկերը տալ, քանի որ այն ենթադրում է որոշակի սոցիալական վճարների պարտավորություն։ Նրա խոսքերով` Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի …

կարդալ ավելին