Ընտանեկան վեճ եւ շիզոֆրենիա՞

23/06/2006

«Panorama.am»-ի փոխանցմամբ, Երեւանի 2 համայնքներում ծառերից կախված 2 անձանց դիակների հայտնաբերման դեպքերի վերաբերյալ համապատասխան դատախազություններում (Շենգավիթի ու Կենտրոն եւ Նորք-Մարաշի) նյութեր են նախապատրաստվում: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի, արտաքին զննությամբ 2 դիակների վրա էլ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ «Panorama.am»-ի տեղեկությունների, դատախազությունն առավել հավանական է համարում ընտանեկան ինչ-ինչ խնդիրների պատճառով ինքնասպանության վարկածը: Իսկ հանգուցյալներից մեկը շուրջ 10 տարի է, ինչ հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդությամբ (շիզոֆրենիա) տառապող անձ եւ բուժում է ստացել: Ընդ որում, վերջին շրջանում նրա մոտ սրացում է դիտարկվել, ինչը դրսեւորվել է հետապնդման մոլուցքի ախտանիշներով: