«Միջազգային կազմակերպությունը գրասենյակային աշխատանքի է հրավիրում 25 եւ բարձր տարիքի գործունյա անձանց: Աշխատավարձը` բարձր»: Նման հայտարարությունների պարբերաբար կարելի է հանդիպել հայաստանյան հեռուստաընկերությունների «վազող տողերում»: Տարօրինակն այն է, որ այդ գովազդներում գովազդատուն չի նշում իր կազմակերպության անունը: Որոշեցի զանգահարել: Միանգամից ասացին, որ աշխատանքը միայն «իգական սեռի» համար է: Իսկ երբ խնդրեցի հիմնավորել, պատասխանեցին. «Դե, այդպես է»: …
կարդալ ավելինՀունիսի 1-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում սուր ինսուլտային վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մաեստրո Օհան Դուրյանին: Երեկ մաեստրոյի առողջական վիճակը բժիշկները ծանր էին գնահատում, սակայն վերակենդանացման բաժանմունքում անգամ ինքը՝ Օհան Դուրյանը, բժիշկների հավաստմամբ, չի դադարում չափ տալուց: Մաեստրոն այսօր պետք է մեկներ Մոսկվա, որպեսզի հունիսի 4-ին 4 ժամանոց փորձ կատարեր Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: …
կարդալ ավելինԵրեկ ՌԴ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Սոչիում աղետի ենթարկված հայկական A-320 օդանավի սեւ արկղերի դատական փորձաքննության աշխատանքները սկսվել են: Կատարվող փորձաքննության շրջանակներում շարունակվում է օդանավի հայտնաբերված կտորների ուսումնասիրությունը եւ ինքնությունը չբացահայտված դիակների գենետիկ հետազոտությունը: Բոլոր փորձագիտական աշխատանքների ավարտից հետո միայն քննությունը կպարզի օդանավի աղետի իրական պատճառը: ՌԴ Գլխավոր դատախազության աշխատակիցներն աշխատում են` մշտապես կապ …
կարդալ ավելինԻսկ հարցերն ու մեղադրանքները վերաբերում էին խմելու ջրի թանկացմանը։ Ա. Պողոսյանի եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մյուս բանախոսի՝ Աբգար Եղոյանի կարծիքով, խմելու ջրի 1խմ-ի դիմաց 172.8 դրամ սակագնի հաստատումը կատարվել է օրենքի խախտմամբ։ Ըստ Ա. Եղոյանի, հասարակությունը պետք է մասնակից լինի նման որոշումների ընդունմանը, ինչն ամրագրված է նաեւ «Ջրային օրենսգրքի» 20-րդ հոդվածում։ «Սակայն սակագինը որոշվել …
կարդալ ավելինՀունիսի 1-ին, առավոտյան ժամը 4-30-ի սահմաններում շտապօգնության բրիգադը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մաեստրո Օհան Դուրյանին: «Նաիրի» բուժկենտրոնի Անգիոնյարդաբանության բաժանմունքի վարիչ, Օ. Դուրյանին բուժող բժիշկ Սյուզաննա Մելիքյանի տվյալներով՝ հիվանդն անմիջապես հոսպիտալիզացվել է վերակենդանացման բաժանմունք, եւ նրան առաջնահերթ բուժգնություն է ցուցաբերվել: Ս. Մելիքյանի բնորոշմամբ՝ հիվանդության ընթացքը ծանր է, ախտորոշվել է իշեմիկ ինսուլտ աջ կիսագնդում, որը բավականին …
կարդալ ավելին«168 Ժամ», «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերն ապրիլին անդրադարձել էին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչների բողոքին, որն ուղղված էր Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Սամվել Ուզունյանի անօրինական գործողությունների դեմ: Բնակիչները նույնիսկ պատրաստվում էին Վճռաբեկ դատարանի շենքի մոտ միտինգ անել: Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի ողբերգական դեպքերի դատավարության նախագահող դատավորն …
կարդալ ավելինՄենք անդրադարձել էինք 14 տարի ազատազրկման ենթարկված Արթուր Այվազյանի հետ վերջերս կատարված միջադեպին: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին նա Գորիսի քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկել քննիչ Ա.Ղազարյանին: Իսկ ամսի 29-ին Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ մի խումբ անձինք դրա համար մահակներով դաժանորեն ծեծելով՝ պատժել էին Ա.Այվազյանին: Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Սամվել Հովհաննիսյանը փորձում …
կարդալ ավելին«ԱրմենՏելի» վաճառքի մասին լուրերը հաստատում են նաեւ ընկերության որոշ պաշտոնյաներ: Նրանք համոզված են, որ «ԱրմենՏելի» պոտենցիալ գնորդը ռուսական հայտնի ընկերություն է, բայց թե մասնավորապես որն՝ իրենք էլ դեռ չգիտեն: Մեր տեղեկություններով, «ԱրմենՏելի» 90% բաժնետոմսերը հունական «OTE» ընկերությունից մտադիր է գնել ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» օպերատորը, որը ՌԴ-ում ներկայացնում է «Բիլայն» ապրանքանիշը: Սակայն այս պարագայում պետք է հաշվի …
կարդալ ավելին«Ռեգնում» լրատվական գործակալության սայթից տեղեկանում ենք, որ Հայաստանը մայիսի 19-21-ը Վաշինգտոնում մասնակցել է «Book Expo 2006» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է պատմական, գեղարվեստական, մանկական, հանրագիտարանային մոտ հիսուն անուն գիրք։ Հայաստանի ԱԳՆ-ն «Ռեգնումին» տեղեկացրել է, որ ցուցահանդեսին մասնակցում է 46 երկիր, իսկ ԱՊՀ-ի՞ց…։ «Ռուսաստանից բացի, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որն առանձին տաղավարով ներկայացված կլինի «Book …
կարդալ ավելինԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Իսկ մեր երեխաներն այսօր, ինչպես երբեք, պաշտպանության կարիք ունեն: Չնայած, հանուն ճշմարտության պետք է ասենք, որ Երրորդ Հանրապետությունում կան երեխաներ, որոնցից պետք է պաշտպանել թե՛ երեխաներին, թե՛ մեծերին: Իհարկե, Հայաստանում երեխաների պաշտպանության պրոցեսը Սերգո Երիցյանին նախարարի պաշտոնից հանելու պահից կարելի է սկսված համարել: Իրականում Եվրոպա ձգտող Հայաստանում ամեն ինչ …
կարդալ ավելինՄայիսի 30-ին Կոնդում բռնկված հրդեհը, որքան էլ տարօրինակ է, բավականին իրարամերժ քննարկումների տեղիք տվեց: Սակայն ամենահետաքրքիրը հրդեհից տուժած 11 տների բնակիչների կարծիքն է, ըստ որի` լրատվամիջոցներն այս առիթն օգտագործեցին դիվիդենտներ հավաքելու համար, այսինքն՝ որպեսզի քաղաքական առանց այն էլ լարված մթնոլորտն է՛լ ավելի թեժացնեն: Նրանց կարծիքով` այդ միջադեպը միտումնավոր օգտագործեցին Երեւանի քաղաքապետի դեմ եւ կապեցին Կոնդը …
կարդալ ավելինՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ-երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետի տեղակալները հունիսի կեսերին ծրագրում են քննարկել համատեղ խաղաղապահ ստորաբաժանում ստեղծելու հարցը: Այսպիսի համաձայնություն է ձեռք բերվել մայիսի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Անատոլի Գրիցենկոյի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի միջեւ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: Նշենք, որ Գրիցենկոն Բաքվում է գտնվում` ԱՊՀ ՊՆ խորհրդի …
կարդալ ավելինՏպավորություն է ստեղծվել, որ ՄԻՊ ինստիտուտի հիմնական առաքելությունն այդ բնակիչների խնդիրներով զբաղվելն է: Միգուցե՞ նման տպավորության ստեղծվելու պատճառն այն է, որ ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հարաբերությունները մեր իշխանությունների հետ վատացան հենց այդ մարդկանց խնդիրների պատճառով: Եվ մանավանդ, որ երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանն իր նորամուտն ազդարարեց Սահմանադրական դատարանում Կենտրոնի իրացման ու կառուցապատման հիմքում ընկած օրենքների …
կարդալ ավելինԱյսօր արդեն օդաչուները զարմանում են, թե ինչպես կարողացան հաղթահարել այդ փորձությունը, եւ մասնավորապես վստահեցնում են, որ, եթե միասին չլինեին եւ իրարից առանձին խցերում լինեին՝ դժվար թե ողջ մնային: Ինժեներ Աշոտ Սիմոնյանը դեռեւս չի ադապտացվել ազատության մեջ, քանի որ իր գործազրկությունը նպաստում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ անցյալ եւ ապրել այն դառնությունները, որոնք եղել են Մալաբոյի …
կարդալ ավելինՏիկին Լենայի հարեւանները շատ անհանգստացած են, ահազանգում են բոլորին՝ վստահեցնելով, որ նա ծայրահեղ վատ վիճակում է եւ օգնության կարիք ունի: «Շատ կիրթ եւ լավ կին է: Ժամանակին բոլոր հարեւաններին օգնել է, ինքը առաջ շատ հասնող էր, մեկն օգնության կարիք էր զգում՝ անմիջապես արձագանքում էր: Ինչով կարողանար հասնում էր բոլորին, բայց հիմա ինքն է անպաշտպան վիճակում, …
կարդալ ավելինԱմառային արձակուրդների մեկնարկին զուգահեռ մարդաշատ են դառնում մայրաքաղաքի մանկական ժամանցային վայրերը, սակայն տարեցտարի նորամուծվող կարուսելների եւ շարժական ատրակցիոնների մատչելիությունն ու սպասարկումը դեռեւս շահեկան չեն երեխաների համար։ «Օղակաձեւ» զբոսայգում տեղակայված «Լունապարկ» մանկական ժամանցային ծառայությունից օգտվող Կենտրոն համայնքի բնակիչ Նազիկ Սարդարյանը նկատում է, որ «Լունապարկի» իրար վրա խցկված կարուսելներից օգտվող երեխաների ուրախությունը կարճատեւ է լինում, քանի որ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2006թ. հունվարի 11-ի կարգադրությամբ անցկացված «Երեւանի քաղաքապետարանի գործունեության հասարակական մոնիտորինգ» ծրագրի մրցույթի հաղթող է ճանաչվել «Ազատական գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնը» (ԱԳՄԱԿ): 4 ամսվա համար տրամադրվել է մոտ 3մլն դրամ: Այս նախաձեռնությունը թերեւս նպատակ ունի քաղաքապետարանի գործունեությունը բաց եւ թափանցիկ դարձնել: Թեեւ ԱԳՄԱԿ-ի տնօրեն Լուսինե Մարգարյանը ծրագրի բովանդակությանը ծանոթացնելիս հորդորեց, թե քաղաքապետարանի …
կարդալ ավելին14 տարի ազատազրկման ենթարկված Արթուր Այվազյանը, շուրջ 30 օր է, ինչ անժամկետ հացադուլի մեջ է: Նրա պահանջը մեկն է` իրեն անօրինական Գորիս տեղափոխելուց հետո օրինական ճանապարհով տեղափոխեն «Սովետաշեն» ՔԿՀ: Ապրիլի 26-ին նա Գորիսի ՔԿՀ-ի քննիչ Ա. Ղազարյանին ծեծել է` վերջինիս առողջությանը թեթեւ վնաս պատճառելով: Ապրիլի 29-ին Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ մի …
կարդալ ավելինՄեջբերենք. «Մինչեւ 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով եւ դիրքով Երեւանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը եւ միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ա. Թամանյանը, հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին, քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով՝ Հյուսիսային պողոտա անվամբ»,- գրված է N 774 որոշման մեջ, որի շարունակության …
կարդալ ավելինԴեռ չենք հասցրել թոթափվել թռչնագրիպի վտանգից, երբ մեզանում մեկ այլ վիրուս ատամները սրել է: Հատկապես դպրոցներում շատացել են կարմրախտի տարածման դեպքերը: Շատերն այդ պատճառով նույնիսկ վախենում են երեխաներին դպրոց ուղարկել: Սակայն, ի տարբերություն դպրոցականների ծնողների՝ մասնագետները կարմրախտի տարածումը դիտում են իբրեւ նորմալ երեւույթ եւ, ինչպես միշտ, կոչ են անում ամենեւին խուճապի չմատնվել: Պետական հիգիենիկ եւ …
կարդալ ավելին