«Ա1+»-ի փոխանցմամբ, երեկ ավտովթար է գրանցվել Գյումրի-Ազատան ավտոմայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն, Շիրակի մարզային հիվանդանոցին պատկանող Շտապօգնության մեքենան դուրս է եկել մայրուղուց ու բախվել ոռոգման նպատակով օգտագործվող քարե ջրատաշտակներին: Վարորդը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ ավտոմեքենայի ձախ հատվածը բավականաչափ վնասվել է: