«Ռեգնումի» փոխանցմամբ, հուլիսի 9-ին Սեւանա լճում, Աղթամար թերակղզու մերձակայքում, ափից 300 կմ հեռավորության վրա բախվել են 2 ջրային մոտոցիկլետներ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1973թ. ծնված Բելլա Աբրահամյանը: Բժիշկների գնահատմամբ, նրա վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին 2 ջրային մոտոցիկլետների բախման պատճառով Սեւանա լճում զոհվել է Երեւանի բնակիչ, 1981թ. ծնված Կարեն Կարապետյանը: