Կհայտնաբերվի՞ ՁԻԱՀ-ի սիճուկը

23/07/2006

Բիլ եւ Մելինդա Գեյտսերի հիմնադրամը 287 մլն դոլար է հատկացրել ՁԻԱՀ-ի բուժման սիճուկի հայտնաբերման աշխատանքներն արագացնելու համար։ Գումարը կկիսվի 16 գիտական ընկերությունների միջեւ։ Դրամաշնորհ ստացած բոլոր կազմակերպությունները ստիպված են եղել համաձայնել, որ պետք է կիսեն իրենց ստացած տեղեկատվությունը բոլոր մնացած գիտական կազմակերպությունների հետ։ Ներկայումս աշխարհում արձանագրված են 40 մլն ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակակիրներ։ Այս վարակի հայտնաբերման օրից ի վեր գիտնականներին հաջողվել է մի քանի սիճուկներ ստեղծել, որոնք արդյունավետ չգտնվեցին։ Սրա պատճառն այն է, որ վարակն անընդհատ մուտացիայի է ենթարկվում եւ վնասում է մարդու իմունային համակարգը։