Օրերս ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը տեղեկացրել էր, որ հողերի վաճառքի աճուրդներում խախտումներ է արձանագրել, եւ հարուցվել է քրեական գործ: Փորձեցինք այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Քաղաքապետի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, թե այդ հայտարարության մեջ նշված չէ, թե որ քաղաքների հողերի մասին է խոսքը: Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանի «շահութաբեր» հողերը հենց Երեւանում են: