Խոստովանել է

09/07/2006

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ձերբակալվել են երեք երիտասարդներ, ովքեր կասկածվում են Հայաստանի մի քաղաքացու ծեծի ենթարկելու մեջ: Կրասնոյարսկի երկրամասի դատախազի ավագ օգնական Ելենա Պիմոնենկոն հայտնել է, որ ձերբակալության ժամանակ կասկածյալներից մեկն ինքն իրեն անվանել է «Կրասնոյարսկի սափրագլուխների գաղափարական առաջնորդ» եւ հարձակումը պատճառաբանել է ազգայնամոլական դրդապատճառներով: Կրասնոյարսկի Սովետսկի շրջանի դաշնային դատարանը նրան մեղադրանք է ներկայացրել «ատելության կամ թշնամանքի հարուցման, ինչպես նաեւ` բռնության կիրառմամբ ազգային պատկանելության պատճառով մարդկային արժանապատվության նսեմացման համար»: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացուն երիտասարդների խումբը Տատիշեւ կղզում դաժան ծեծի էր ենթարկել հունիսի 21-ին: