Մոսկվայում էլի հայ են սպանել

13/06/2006

Շաբաթ օրը երեկոյան անհայտ անձինք Մոսկվայի Հյուսիս-արեւելյան օկրուգում կրակ են բացել Հայաստանի երկու քաղաքացիների վրա: Նրանցից մեկը տեղում զոհվել է, մյուսը՝ վիրավորվել: Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Նոգինսկի մսամթերքի մշակման կոմբինատի 52-ամյա վարորդը: «Ձերբակալվածը կասկածվում է նրանում, որ ձերբակալումից որոշ ժամանակ առաջ խլացուցիչով ատրճանակից կրակել է Հայաստանի 44-ամյա մի քաղաքացու վրա, որը տեղում մահացել է»,- ըստ «Regnum»-ի, տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը: Նա նշել է, որ հանցագործության վայրում հայտնաբերվել է խլացուցիչով ատրճանակը: Երեկ Մոսկվա է ժամանել ռասիզմի, ռասայական խտրականության, օտարատյացության ժամանակակից դրսեւորումների ու դրանց առնչվող անհանդուրժողականությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուդու Դիենը, ով մեկ շաբաթվա ընթացքում կհանդիպի ռուսաստանցի պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպումներ կանցկացնի այն համայնքներում, որոնց անդամները հաճախակի են ենթարկվում հարձակումների: