Ապաքինվում է

13/06/2006

Երեկ մաեստրո Օհան Դուրյանի մտերիմ, բժիշկ Վահան Վարդապետյանից տեղեկացանք, որ Օ. Դուրյանի առողջական վիճակը բարելավվում է: Վ. Վարդապետյանն, ով մշտապես հետեւում է «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մաեստրոյի վիճակին, մեզ հայտնեց, որ երեկվա դրությամբ նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվել եւ մաեստրոյի առողջանալու հավանականությունն աստիճանաբար մեծանում է: Վերջինս նշեց, որ սուր ինսուլտային վիճակում հիվանդանոց տեղափոխված հայտնի դիրիժորի առողջությունն արդեն կայունանում է: Թեեւ մաեստրոն դեռեւս շնչում է արհեստական ապարատի օգնությամբ, այդուհանդերձ, բարեբախտաբար, նրա գիտակցությունն արդեն տեղն է եկել: