Նա իր ծնողների միակ զավակն էր: Մարիամը զոհվեց՝ առանց մոր թողնելով իր միակ որդուն՝ 1,8-ամյա Տիգրանին: Մեկնելուց առաջ Մարիամը միայն խնդրել է, որ լավ պահեն իր որդուն` մինչեւ իր վերադարձը: Երկու տարին դեռ չբոլորած փոքրիկ Տիգրանը մոր մեկնելու ողջ գիշերն անհանգիստ էր, չէր քնում: «Կարծես դիտմամբ է անում, որ չգնամ»,- մինչ մեկնելը սրտնեղած ասել է …
կարդալ ավելինԿոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը ստանձնած մեր պաշտոնյաներին նա առաջարկում է ուսումնասիրել 2003թ. N 16 Պրոֆտեխ. Ուսումնարանի հսկայական տարածության առուվաճառքի պայմանագիրը: «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական օտարման կարգի հաստատման մասին» ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշումը կիրառելով` 2003թ. մայիսի 29-ի թիվ 760 որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքերը (7 հատ՝ 9258,53 քմ ընդհանուր մակերեսով) …
կարդալ ավելինՀայաստանն ու Ռուսաստանը մայիսի 5-ին սգո օր են հայտարարել եւ, հարգելով ավիավթարում զոհված իրենց քաղաքացիների հիշատակը, հետաձգել են բոլոր խոշոր զվարճալի միջոցառումները, համերգներն ու դիսկոտեկային ծրագրերը: Մոսկվայի մշակույթի հարցերով զբաղվող վարչությունը նշել է, որ չեն կայանա նաեւ բացօթյա զվարճալի միջոցառումները: Իսկ գիշերային ակումբների, ռեստորանների, խաղատների մասնավոր տերերն իրենք պետք է որոշեն զվարճալի ծրագրերի սահմանները: Նրանց …
կարդալ ավելինԵրեկ մեր ժամանակով 3:15 րոպեին «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի A-320 ինքնաթիռը, որի մեջ եղել է 113 քաղաքացի, ենթարկվել է վթարի: Ինքնաթիռն ընկել է Սեւ ծով, ափից 5 կմ հեռավորության վրա: Հավանականությունը, թե որեւէ ուղեւոր ողջ կլինի՝ հերքվում էր ի սկզբանե: Ժամառժամ ավելանում էր հայտնաբերված դիակների թիվը: Ըստ նախնական վարկածի, պատճառն անբարենպաստ եղանակն է եղել, ինչի պատճառով …
կարդալ ավելինԷջմիածնից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստվում է որպես օգնություն 1000-ական դոլար գումար միանվագ օգնություն տրամադրել Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի հետեւանքով տուժած եւ իր` թիվ 26 ընտրատարածքի բնակիչներին: Իսկ Հ. Հակոբյանի ընտրատարածքից, նախնական տվյալներով, ինքնաթիռի աղետի զոհ է դարձել 18 մարդ: Ի դեպ, պատգամավորը երեկ իր գործընկերներին եւս կոչ արեց օգնություն ցույց տալ իրենց ընտրատարածքների` …
կարդալ ավելին«Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվել են աղետից զոհվածների աճյունների տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված խնդիրները: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է ավիավթարի հետեւանքով զոհված ուղեւորների հուղարկավորության կազմակերպման եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնել այսօր կայանալիք նիստին: Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ …
կարդալ ավելինՄայիսի լույս 3-ի գիշերը Երեւան-Սոչի չվերթի «Ա-320» ինքնաթիռի վթարն իր մասշտաբներով առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Այս ողբերգության հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 113 քաղաքացիները` 8 հոգանոց անձնակազմի անդամներն ու 105 ուղեւորները, որոնցից 6-ն, ի դեպ, եղել են երեխաներ: Ուղեւորներից 77-ը եղել է ՀՀ, 27-ը` ՌԴ, իսկ մեկն էլ` Ուկրաինայի քաղաքացի: Երեկ երեկոյան …
կարդալ ավելինԵրեկ վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում չէր դադարում Երեւան-Սոչի ինքնաթիռի վթարի զոհ դարձած ուղեւորների հարազատների հոսքը: Օդակայանում տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Գայանե Դավթյանն էր: «Արմավիայի» որեւէ ներկայացուցչի մենք այդպես էլ չկարողացանք տեսնել այնտեղ: Զոհվածների հարազատներին նույնպես տեղեկատվություն չէր տրվում: Նրանց միակ աղբյուրը օդակայանում վաղ առավոտից փակցված Երեւան-Սոչի …
կարդալ ավելինԵրեկ պատահաբար ձեռքս ընկավ «Ազգ» օրաթերթի 2002 թվականի մի համար։ Առավոտ էր, սուրճ էի խմում, եւ աչքի պոչով նայում հին օրաթերթի հոդվածների վերնագրերը։ Վերջին էջում տեղադրված լուրը պատմում էր, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը մի քանի նախարարությունների միացյալ ջանքերով պատրաստվում պայքարել Ատոմ Էգոյանի հանրահայտ «Արարատ» ֆիլմի հնարավոր ցուցադրության դեմ, ասես պատրաստվեին ինչ-որ ահավոր համաճարակի դեմն …
կարդալ ավելինPR արտահայտությունը հայաստանյան իրականության մեջ համեմատաբար նոր է: Բայց քանի որ ինքը` PR-ը, բացի սուբյեկտիվ գործոններից, ունի նաեւ օբյեկտիվ բնույթ, ապա կարելի է ասել, որ PR-ը ստեղծվել է քաղաքակրթության հետ միասին: Այսօր արդեն աշխարհում PR-ը դիտվում է որպես լուրջ գիտություն, եւ այդ բնագավառում աշխատում են միլիոնավոր մարդիկ: Իսկ ի՞նչ են անում հայերը: Մինչեւ անկախացումը, երբ …
կարդալ ավելինԱյս օրերին Երեւանում էր գտնվում Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը: Բանկային համակարգի հիմնախնդիրների շուրջ մեր հարցազրույցի ժամանակ նրան խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն իրավիճակը, որ վերջին օրերին ստեղծվել է ոսկվայում: Խոսքն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի, մասնավորապես` 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի սպանության եւ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի վրա հարձակման մասին է: «Ես լիովին ինտերնացիոնալիստ եմ, ընդ …
կարդալ ավելինՀՀ-ում այսօր գործում է ավելի քան 200 ԶԼՄ. մամուլի ազատության օրվա առթիվ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա, եթե 90-ականների սկզբին ՀՀ-ում գործում էր մեկ հեռուստաընկերություն, եւ հրատարակվում էին մի քանի թերթեր, ապա այսօր վիճակն արմատապես փոխվել է:
կարդալ ավելինՆախօրեին երեկոյան Տուապսեի շրջանի Ջուգբա ավանի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Վյաչեսլավ Կալիկյանը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Կալիկյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո Կալիկյանի մեքենան հրդեհվել է: Դաշնության խորհրդում Մագադանի մարզը ներկայացնող Վյաչեսլավ Կալիկյանը տեղում մահացել է: «Վոլվո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ Տուապսեի …
կարդալ ավելինԵրեկ միայն մենք չէինք, որ սպասում էինք Սոչիից բորտ-ուղեկցորդուհի Անաիդա Աբելյանի վերադարձին, այլեւ՝ նրա զինվորական որդին, որը հատուկ մորը տեսնելու նպատակով կարճատեւ արձակուրդով եկել էր Երեւան: Բայց, ավաղ, մայրն այդպես էլ չհասավ հայրենիք: Նա երեկ տեղի ունեցած դաժան ավիավթարի բազմաթիվ երիտասարդ զոհերից մեկը դարձավ: Դեռ օրեր առաջ մեր աշխատակցուհու քույրը՝ բորտ-ուղեկցորդուհի Ա. Աբելյանը, մեզ ներկայացրեց …
կարդալ ավելին1988թ. հունիսի 27-ին ցուցադրական թռիչքի ժամանակ Ֆրանսիայում ընկավ A-320 ինքնաթիռը, որում գտնվում էր 136 մարդ: 8-ը մահացան, մնացածը ծանր աստիճանի վնասվածքներ ստացան: 1990թ. փետրվարի 14-ին Հնդկաստանի Մադուրաի քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի ենթարկվեց հնդկական «Ինդիան էյրլայնս» ավիաընկերության A-320 ինքնաթիռը: Բորտում գտնվող 146 հոգուց 90-ը մահացել են: 1992թ. հունվարի 20-ին Ստրասբուրգում վթարի ենթարկվեց ֆրանսիական «Էր-Էնտեր» ընկերության …
կարդալ ավելինՆախորդ գիշերը տեղի ունեցած ողբերգական ավիավթարին անդրադարձել են նաեւ աշխարհի հեղինակավոր բոլոր լրատվամիջոցները: Associated Press-ի փոխանցմամբ՝ երեկ Սոչիի օդանավակայանում հավաքվել են ավիավթարի զոհ դարձածների ավելի քան 100 հարազատներ, որոնց մեծ մասը հայեր են եղել: Նրանցից մեկը չի դիմացել լարվածությանն ու վատացել է, եւ ներկաները ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: Իսկ CNN-ը, վկայակոչելով Ռուսաստանի Էմիգրացիայի …
կարդալ ավելինԱյս տարի Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) «Մամուլի թշնամի» տիտղոսին է արժանացել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Ըստ ՄԱԱ անդամների, նա լրատվական դաշտում իրականացնում է գրաքննիչի դերը: Մամուլի ազատության օրվա առիթով անցկացվող 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՄԱԱ 23 անդամներն այս անվանակարգում Ա. Գեւորգյանի օգտին միաձայն են քվեարկել: Այս 5 տարիների ընթացքում ՄԱԱ-ն չի գտել «Մամուլի բարեկամի» …
կարդալ ավելինԵրեւանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների միության, «Ինտերնյուսի» եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները Մամուլի ազատության համաշխարհային օրվան նախապատրաստվել էին տոնի ոգեւորությամբ, սակայն համատեղ ասուլիսը նրանք եւս սկսեցին դաժան ավիավթարի պատճառով զոհված մարդկանց հիշատակը հարգելով: «Մենք որոշել էինք լրագրողական հանրույթի հետ գեղեցիկ նշել անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերման տոնը՝ խոսքի ազատության տոնը, բայց գիտակցաբար որոշեցինք ոչ մի հանդիսավոր …
կարդալ ավելին2006թ. պետբյուջեով առողջապահության ոլորտին տրամադրված գումարը կազմում է 39,1 միլիարդ դրամ, որը 7 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա ֆինանսավորումը: Ընդ որում, այդ գումարի 14 միլիարդ 300 միլիոնը (մոտ 35%) ուղղված է ամբուլատոր պոլիկլինիկաներին: Առողջապահության նախարարը հույս էր հայտնել, որ ոլորտին ուղղված սոցիալական հատկացումները կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, եւ այդ պայքարի ձեւերից մեկն էլ աշխատավարձերի բարձրացումն էր: …
կարդալ ավելինԸստ որոշ գնահատումների` ՀՀ-ում գործազրկության իրական մակարդակը երեք անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը` կազմելով 33%։ Իսկ երիտասարդության շրջանում տարածված գործազրկության պաշտոնական մակարդակը վերջին տարիներին տատանվում է 28-29%-ի միջեւ։ (Իրական մակարդակը, բնականաբար, շատ ավելի բարձր է)։ Վերլուծությունները վկայում են, որ խորացող եւ երկարաժամկետ գործազրկությունը (պաշտոնապես գրանցվածների 79,2%-ը երկարաժամկետ գործազուրկներ են) հանգեցնում է հանցագործությունների` մարմնավաճառության, թմրամոլության, ինքնասպանությունների …
կարդալ ավելին