Էջմիածնից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստվում է որպես օգնություն 1000-ական դոլար գումար միանվագ օգնություն տրամադրել Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի հետեւանքով տուժած եւ իր` թիվ 26 ընտրատարածքի բնակիչներին: Իսկ Հ. Հակոբյանի ընտրատարածքից, նախնական տվյալներով, ինքնաթիռի աղետի զոհ է դարձել 18 մարդ: Ի դեպ, պատգամավորը երեկ իր գործընկերներին եւս կոչ արեց օգնություն ցույց տալ իրենց ընտրատարածքների` աղետի հետեւանքով տուժած ընտանիքներին: