A-320 ինքնաթիռների ավիավթարները

07/05/2006

1988թ. հունիսի 27-ին ցուցադրական թռիչքի ժամանակ Ֆրանսիայում ընկավ A-320 ինքնաթիռը, որում գտնվում էր 136 մարդ: 8-ը մահացան, մնացածը ծանր աստիճանի վնասվածքներ ստացան: 1990թ. փետրվարի 14-ին Հնդկաստանի Մադուրաի քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի ենթարկվեց հնդկական «Ինդիան էյրլայնս» ավիաընկերության A-320 ինքնաթիռը: Բորտում գտնվող 146 հոգուց 90-ը մահացել են: 1992թ. հունվարի 20-ին Ստրասբուրգում վթարի ենթարկվեց ֆրանսիական «Էր-Էնտեր» ընկերության A-320 օդանավը: 96 հոգուց 87-ը մահացան: 2000թ. օգոստոսի 23-ին Բահրեյնի ափերի մոտ Պարսից ծոցն ընկավ Կահիրեից Մանամա գնացող «Գալֆ էյր» ընկերության A-320 ինքնաթիռը: Բորտում գտնվող բոլոր 135 ուղեւորները եւ օդանավի ութ հոգանոց անձնակազմը զոհվել են: 2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող հայկական «Արմավիա» ընկերության A-320 օդանավն ընկավ Սեւ ծովը: Նախնական տվյալներով, բորտում գտնվող բոլոր 113 մարդիկ մահացել են: