հասարակություն

Բռնաբարության փորձ «հիմնադրամի» պահեստում

22.04.2006

2006թ. մարտի 20-ին Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Արման Քալանթարյանը եւ հայտնել, որ գյուղատնտեսական ապրանքների գնումներ կատարելու նպատակով`գիշերը ժամը 04:30-ի սահմաններում, իրեն անծանոթ 3 անհայտ անձինք «Անահիտ» շուրջօրյա շուկայի մոտից իր վստահությունը չարաշահելով խաբեությամբ տարել են Սեբաստիա փողոցի վրա գտնվող բարձրահարկ շենքերի կողմն ու, ծեծի ենթարկելով` դանակի սպառնալիքով հափշտակել իր մոտ եղած …

կարդալ ավելին

Հերմինեի բիզնեսը

19.04.2006

Վայոց ձորի մարզի Արտաբույնք եւ Շատին գյուղերի բնակիչները ՀՀ իշխանությունների ուշադրությունն են հրավիրում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հեմինե Նաղդալյանի բիզնես գործունեության վրա: Նրանց խոսքերով՝ Հ. Նաղդալյանը շուտով գյուղում հիդրոկայան է կառուցելու, ինչի արդյունքում հազարավոր գյուղացիներ զրկվելու են ոռոգման ջրից: Հ. Նաղդալյանին հարցրինք՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հիդրոկայան կառուցել: Հարցը լսելուն պես վերջինս ասաց, որ հանդիպման է, …

կարդալ ավելին

Հայկական վանդալիզմ

19.04.2006

Մի քանի օր առաջ վառ երեւակայություն ունեցող ստեղծագործական մի խումբ այցելել է Աշտարակի Ս. Կարմրավոր եկեղեցի։ Նկարահանող խումբը ներկել է XI դարի խաչքար, եկեղեցու մոմավաճառին բացատրելով, որ իրենց օգտագործածը ջրաներկ է եւ այն հեշտությամբ կլվացվի։ «Ձեր հայր սուրբին կասեք, որ Հրաչ Քեշիշյանն էր նկարահանումներ կատարում»,- ասել էր խմբի ղեկավարը։ Նկարահանումներից անցել է մի քանի օր։ …

կարդալ ավելին

Մոսկվայում հայ գործարար է սպանվել

19.04.2006

Նախօրեին գիշերը Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրում անհայտ անձինք սպանել են Մոսկվայի ռեստորաններից մեկի տնօրեն Օհանյանին: Մոսկվայի դատախազության մամլո խոսնակ Սերգեյ Մարչենկոն PBK գործակալությանը հայտնել է, որ անհայտ անձինք մեքենայով մոտեցել են ռեստորանին եւ «Սայգա» կարաբինից կրակել տնօրենի եւ նրա 5 ծանոթների վրա: Օհանյանին փրկել չի հաջողվել, իսկ նրա ուղեկիցներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ միջին …

կարդալ ավելին

Չվախեցան թռչնագրիպից

19.04.2006

Զատկի տոնին հայերը կարծես մոռացան թռչնագրիպի մասին: Այդ է վկայում տոնի առիթով հայկական թռչնաֆաբրիկաների հավկիթների իրացման ծավալների 30-50%-ով ավելացումը:

կարդալ ավելին

Կոչումներ՝ հանցագործությունների աճի դիմա՞ց

19.04.2006

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Հովհաննես Վարյանը հավանաբար նախապես գիտեր, որ այդ օրը «Հայրենիքին մատուցած ծառայության համար» նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհելու: Նա ներկայացել էր տոնական համազգեստով եւ ամենակարեւորը՝ սպիտակ ձեռնոցներով, որոնք անընդհատ հանում-հագնում ու ցուցադրում էր: Ապրիլի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիրում նշվում էր ՀՀ ոստիկանության 5-րդ տարեդարձը: ՀՀ նախագահ Ռոբերտ …

կարդալ ավելին

Հայուհիներին ահաբեկել են

19.04.2006

Անցած շաբաթ Իրաքում տեղի ունեցած գեղեցկության անդրանիկ մրցույթում հաղթած Թամար Գորեգյանը ստիպված է եղել հրաժարվել «Միսս Իրաք» տիտղոսից` մահմեդական արմատական խմբավորումներից ստացված սպառնալիքներից հետո: «Դու ոչ թե գեղեցկության, այլ անհավատների թագուհին ես»,- պնդել են ծայրահեղականները: «Միսս Իրաք» հռչակված երկրորդ հայուհին՝ Սիլվա Սահակյանը, ստիպված է նույնպես թաքնվել արմատականներից:

կարդալ ավելին

Նոր ավտոբուսներ կունենանք

19.04.2006

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկվա ասուլիսում ներկայացնելով քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրի 1-ին եռամսյակի հաշվետվությունը` նշեց, որ նախատեսված 14920.42 մլն դրամի աշխատանքի փոխարեն իրականացվել է 14986.22 մլն-ի աշխատանք: Այսինքն` նախատեսվածի 100.44%-ը: Ե. Զախարյանն, անդրադառնալով տրանսպորտային միջոցների խնդրին, վստահեցրեց, որ ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում: Նրա հավաստմամբ՝ չինական կազմակերպության հետ պայմանավորվածության արդյունքում 100-ից ավելի ավտոբուսներ …

կարդալ ավելին

Ինֆորմացիա` համայնքներին

19.04.2006

Երեկ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը եւ նրա տեղակալ Դավիթ Թումանյանն ասուլիս էին հրավիրել` «Login» տեղական ինքնակառավարման տեղեկատվական ցանցը ներկայացնելու համար: Վ. Մովսիսյանի խոսքերով, «Login»-ը Հայաստանի համայնքապետարաններին, դրանց աշխատակիցներին եւ այլոց լայնածավալ ինֆորմացիա կտա ինչպես` ՀՀ, այնպես էլ` արտասահմանյան համայնքների վերաբերյալ: Սակայն, թե ինչպես պետք է ինտերնետի հնարավորություն չունեցող համայնքներն օգտվեն այդ տեղեկատվությունից, նրանք …

կարդալ ավելին

Ավլել, թափել փոշին

19.04.2006

Երվանդ Զախարյանը երեւանցիներին կոչ է անում քաղաքային եւ թաղային համայնքների հետ միասին քաղաքը մաքուր պահելու համար ամենօրյա աշխատանք կատարել: «Ես ուղղակի խնդրում եմ, ուղղակի կոչ եմ անում, որ բոլորս քաղաքը մաքուր պահենք»,- ասաց նա՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով փողոցների, մայթերի, սիզամարգերի, անգամ ծառերի վրա վխտացող պոլիէթիլենային տոպրակների վրա: «Եթե քաղաքը մաքուր պահենք, կարող ենք ինքներս խիստ …

կարդալ ավելին

Բնակարանամուտ

19.04.2006

Հայաստանի Գրողների միությունից հայտնում են, որ մեր թերթի ապրիլի 10-ի համարում տեղ գտած «Անանյանը օտարում է ԳՄ ունեցվածքը» հրապարակման մեջ տեղ են գտել անճշտություններ: Խոսքը վերաբերում է Գրողների միությանը պատկանող Իսրայելյան 37/8 հասցեի մեկսենյականոց բնակարանին, որը նախատեսված է եղել ԳՄ անդամներին որպես արվեստանոց տրամադրելու համար: Բնակարանը, որ մինչեւ մահը տնօրինել է Համո Սահյանը, բանաստեղծի մահից …

կարդալ ավելին

Վրեժխնդրության հետեւանքները

19.04.2006

2006թ. մարտի 3-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Շենգավիթ 11 փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել էին կենդանու կողմից հոշոտվելուն բնորոշ մարմնական վնասվածքներով կնոջ դիակ: Օպերատիվ խմբին տեսարանը հուշում էր, որ անձը չպարզված կնոջը սպանել էին մեկ այլ վայրում, ապա` դին փաթաթել գորգի մեջ եւ տեղափոխել հանցագործության վայրից: Նույն օրը հարուցվում է քր.գործ ՀՀ Քրօր.-ի 104 …

կարդալ ավելին

Տուրիստական «բում»

19.04.2006

Հայաստանում զբոսաշրջության սեզոնը կարելի է համարել բացված: Հիշեցնենք, որ 2003թ. ընդունված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով զբոսաշրջությունը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Ինչպես ընդհանուր տնտեսությունում, այնպես էլ` տուրիզմի ոլորտում մասնավորապես, ամեն տարի արձանագրվում է աճի երկնիշ տեմպ: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, 2005թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 318.563 զբոսաշրջիկ: 2004թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը …

կարդալ ավելին

Ամենացածր ցուցանիշն ԱՊՀ-ում

17.04.2006

«ITAR-TASS»-ի փոխանցմամբ՝ անցած տարի նվազագույն աշխատավարձը Հայաստանում աճել է ընդամենը 15%-ով, որը ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ-ում: Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը երեկ Մոսկվայում կայացած միջազգային համաժողովում հայտնեց, որ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձն անցյալ տարի աճել է 50, Ռուսաստանում՝ 33%-ով, իսկ Մոլդովայում՝ երկու անգամ: Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 13 հազար դրամ է:

կարդալ ավելին

33 մլն դոլարի օգնություն

17.04.2006

2005թ. 37 երկրներից 137 կազմակերպությունների հասցեով հանրապետություն են ներմուծվել շուրջ 14.92 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ: Դա մոտ 3,5 մլրդ դրամով պակաս է 2004թ. համեմատությամբ։ Ըստ ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի, մարդասիրական օգնության ծավալների կրճատումը պայմանավորված է մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերին անցնելու հանգամանքով: Անցյալ տարվա ընթացքում հանրապետությունում բարեգործական եւ …

կարդալ ավելին

Դատախազի գործին խփում են

17.04.2006

Անցյալ տարի ապրիլի 24-ին Գյումրիի «Երիտասարդ հայագետների միություն» հ/կ-ն քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտին կավճով միացյալ Հայաստանն էր պատկերել: Այս տարի էլ երիտասարդները պատրաստվում են 6-7 հազար քառ. մետր հողատարածքի վրա ծառատունկ կատարել, բայց այնպես, որ վերեւից դիտողին ծառերի շղթան երեւա որպես միացյալ Հայաստանի քարտեզ: Երեք տարի հետո պուրակը հնարավոր կլինի տեսնել ինչպես ուղղաթիռներից, այնպես էլ …

կարդալ ավելին

Անզգո՞ւյշ, թե՞ դիտավորյալ հանցագործություն

17.04.2006

Պատահարները տարեկան խլում են 1,2 մլն մարդու կյանք, 30-50 մլն-ը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների խնամքն ու բուժումն արժենում է 450 մլրդ եվրո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերլուծել եւ պարզել է, որ պատահարների 90%-ը տեղի է ունենում տնտեսապես թույլ զարգացած երկրներում: Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել եւ ուրվագծել են պատահարների հիմնական զոհերի «ինքնությունը»` 15-45 տարեկան: …

կարդալ ավելին

Հնարամիտները

15.04.2006

Կառավարությունը վերջապես հաստատեց այն կարգը, որով մեր քաղաքացիները պետք է ետ ստանան ԽՍՀՄ տարիների ավանդները։ Սա ողջունելի է, սակայն կա մի «տհաճ» կետ։ Ի թիվս այլ փաստաթղթերի (խնայողության գրքույկ եւ այլն), քաղաքացիները պետք է անպայման սոցապ հիմնադրամի տարածքային բաժին ներկայացնեն իրենց սոցիալական քարտերը։ Իսկ առաջնահերթ կարգով ավանդները ետ ստացողները մեր բնակչության ամենախոցելի խավի ներկայացուցիչներն են։ …

կարդալ ավելին

Մատաղ սերունդ

15.04.2006

Ես վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում «մատաղ սերունդ»։ Ես այդ բանը հասկացա Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի մարզեր վերջերս կատարած իմ այցելությունների ընթացքում՝ նշված սերնդի ծնողների, ուսուցիչների, մի խոսքով, ավագների հետ զրուցելիս։ Բայց առայժմ մի կողմ թողնենք մեր մատաղ սերնդին ու խոսենք այս օրերի ամենակարեւոր իրադարձության՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Բուդապեշտում ընթացող դատավարության մասին։ Ապրիլի …

կարդալ ավելին

Ինչ են վաճառում հայերը

15.04.2006

«Էստի համեցեք, էստի համեցեք…» 21-րդ դարի Գիքորներ Դարեր շարունակ հայերը եղել են լավ վաճառականներ: Միգուցե դրա պատճառն այն է, որ «Մետաքսի ճանապարհն» անցել է Հայաստանով, կամ էլ այդ ջիղն ի սկզբանե նստած է մեր գեներում, բայց փաստը մնում է փաստ, որ անգամ տոտալիտար Խորհրդային Միության պայմաններում ամենաշատ «սպեկուլյանտները» (որոնք անկախացումից հետո իրենց միանգամից «բիզնեսմենի» տեղ …

կարդալ ավելին