Անցած շաբաթ Իրաքում տեղի ունեցած գեղեցկության անդրանիկ մրցույթում հաղթած Թամար Գորեգյանը ստիպված է եղել հրաժարվել «Միսս Իրաք» տիտղոսից` մահմեդական արմատական խմբավորումներից ստացված սպառնալիքներից հետո: «Դու ոչ թե գեղեցկության, այլ անհավատների թագուհին ես»,- պնդել են ծայրահեղականները: «Միսս Իրաք» հռչակված երկրորդ հայուհին՝ Սիլվա Սահակյանը, ստիպված է նույնպես թաքնվել արմատականներից: