«ITAR-TASS»-ի փոխանցմամբ՝ անցած տարի նվազագույն աշխատավարձը Հայաստանում աճել է ընդամենը 15%-ով, որը ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ-ում: Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը երեկ Մոսկվայում կայացած միջազգային համաժողովում հայտնեց, որ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձն անցյալ տարի աճել է 50, Ռուսաստանում՝ 33%-ով, իսկ Մոլդովայում՝ երկու անգամ: Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 13 հազար դրամ է: