Վայոց ձորի մարզի Արտաբույնք եւ Շատին գյուղերի բնակիչները ՀՀ իշխանությունների ուշադրությունն են հրավիրում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հեմինե Նաղդալյանի բիզնես գործունեության վրա: Նրանց խոսքերով՝ Հ. Նաղդալյանը շուտով գյուղում հիդրոկայան է կառուցելու, ինչի արդյունքում հազարավոր գյուղացիներ զրկվելու են ոռոգման ջրից: Հ. Նաղդալյանին հարցրինք՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հիդրոկայան կառուցել: Հարցը լսելուն պես վերջինս ասաց, որ հանդիպման է, չի կարող պատասխանել մեր հեռախոսազանգին՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել: Սակայն ավելի ուշ նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:
Կարդացեք Պատգամավորը յուղոտ պատառ է գտել