Անցյալ տարի ապրիլի 24-ին Գյումրիի «Երիտասարդ հայագետների միություն» հ/կ-ն քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտին կավճով միացյալ Հայաստանն էր պատկերել: Այս տարի էլ երիտասարդները պատրաստվում են 6-7 հազար քառ. մետր հողատարածքի վրա ծառատունկ կատարել, բայց այնպես, որ վերեւից դիտողին ծառերի շղթան երեւա որպես միացյալ Հայաստանի քարտեզ: Երեք տարի հետո պուրակը հնարավոր կլինի տեսնել ինչպես ուղղաթիռներից, այնպես էլ արբանյակի միջոցով: Սրանից բացի, միության անդամները մտադիր են Ցեղասպանությանը նվիրված թանգարան հիմնել Գյումրիում: